Vision V 8
Հզոր ձայն և գերազանց արձագանք՝ գերմանական համերգային դաշնամուրների հնագույն ավանդույթներով։ Vision V 8, որը նախկինում հայտնի էր նաև «pianoforte» անվանմամբ, մատչելի համերգային դաշնամուր է, որը պատրաստվում է Bechstein Europe-ի կողմից Չեխիայի Հրադեց Կրալովե քաղաքում։
| headphones |
Օժտված է C. Bechstein VARIO-Digitalsystem համակարգով (առանձին վաճառք)
tooltip
Ակուստիկ և թվային դաշնամուրների համադրություն: C. Bechstein VARIO նոր թվային համակարգի օգնությամբ ձեր ակուստիկ դաշնամուրը ձեռք կբերի լայն թվային հնարավորություններ՝ դուք կկարողանաք անջատել դաշնամուրի ձայնը և վայելել ձեր կատարումը ականջակալների միջոցով, ստանալ թվայնացված, բայց իրական հնչեղությամբ աուդիոֆայլեր և կիսվել դրանցով ձեր գործընկերների և մտերիմների հետ։
|
|---|
Հզոր ձայն և գերազանց արձագանք՝ գերմանական համերգային դաշնամուրների հնագույն ավանդույթներով։
Vision V 8, որը նախկինում հայտնի էր նաև «pianoforte» անվանմամբ, մատչելի համերգային դաշնամուր է, որը պատրաստվում է Bechstein Europe-ի կողմից Չեխիայի Հրադեց Կրալովե քաղաքում։ Դաշնամուրների W.Hoffmann ապրանքանիշը Բեռլինում գործել է դեռ 20-րդ դարի սկզբներին, իսկ 1992թ․ այն ձեռք բերեց Ք. Բեխշտեյնը և մինչ օրս W.Hoffmann-ի Vision շարքում հավատարմորեն պահպանվում են դաշնամուրի մեծ բրենդի հարյուրամյա ավանդույթները: W.Hoffmann Vision V 8 համերգային դաշնամուրը ձեզ կհիացնի իր հզոր ձայնով, երաժշտական նրբերանգներով և իրանի նրբագեղ դասական դիզայնով:
Չնայած իր մատչելի գնին, V 8 համերգային դաշնամուրը պատրաստվում է միայն բարձրակարգ դետալներից, ժամանակակից կատարյալ տեխնոլոգիաների և հմուտ վարպետների ձեռքի մանրակրկիտ աշխատանքի համադրությամբ։
Բոլոր լարերը, օրինակ, ամրացված են ագրաֆներով՝ ձայնի բարձր ճշգրտությունն ու մաքրությունը ապահովելու համար։ Ավելին, դաշնամուրն ունի երեք ոտնակ (ներառյալ մոդերատորը): Առկա է ետևի շրջանակ՝ պատրաստված միջին կարծրության փայտից: Ռեզոնանսային դեկան և դրա կողերը պատրաստված են եղևնու փայտից, կամուրջները և փին-բլոկը՝ կոշտ փայտից։ Մյուս որակական հատկանիշներից կարելի է առանձնացնել մուրճիկների գլխիկները, որոնք պատված են անգլիական բրդով: Որակի նկատմամբ վստահությունը դրսևորվում է C. Bechstein Europe-ի կողմից տրամադրվող հինգ տարվա երաշխիքով։
Կատարյալ դաշնամուր, ինչպես սկսնակների, այնպես էլ պրոֆեսիոնալ երաժիշտների համար։
Գույներ՝ սև
Չափերը (Բ×Լ×Խ)՝ 132 × 150 × 66,3 սմ
Քաշը՝ 255 կգ
-
Երկաթյա շրջանակՉուգունե շրջանակ:
-
Ետևի շրջանակԿոշտ ամրակներ՝ պատրաստված միջին խտության փայտից, հետագա ամրացումով:
-
ԿամուրջըԱմուր փայտ:
-
ԼարերՊատրաստված են Եվրոպայում բարձրակարգ պողպատից:
-
Բաս լարերՊղինձ, 95% մաքրության:
-
Դեկա և կողերԵղևնի, որը հատուկ մշակված է ցանկացած կլիմայական պայմաններում աշխատելու համար:
-
Մուրճիկների գլխիկներըC. Bechstein-ի մուրճիկի գլխիկները թխկու ձևավորմամբ ապահովում են եվրոպական երանգ:
-
Ագրաֆներ/կապոդաստրՄաքուր ձայնի համար (միայն որոշ մոդելներում):
-
ՎիրբելշտոկՍոսնձված լամինացված փայտանյութ:
-
ՄեխանիկաԵվրոպական ստանդարտներով մեխանիզմ, օպտիմալացված «համերգային» չափանիշերով:
-
Իրանի երեսապատումըԶանգվածեղ սոճի և միջին խտության փայտամանրաթելային սալիկ:
