Vision V 126

W. Hoffmann

Հզոր ձայն և գեղեցիկ նրբերանգներ, ագրաֆներով հավաքված ակուստիկ համակարգ, գնի և որակի գերազանց համադրությամբ։ Vision V 126 մոդելը C. Bechstein Europe-ի հզոր պատասխանն է Ասիայում արտադրված ցածրակարգ գործիքներին: Իր ճշգրիտ մեխանիզմի, դասական դիզայնի և հզոր ձայնի շնորհիվ Vision V 126 դաշնամուրը կարելի է համարել W.Hoffmann ապրանքանիշի ամենահաջողված գործիքներից մեկը։

Տեխնիկական բնութագրեր
headphones Օժտված է C. Bechstein VARIO-Digitalsystem համակարգով (առանձին վաճառք)
tooltip
Ակուստիկ և թվային դաշնամուրների համադրություն: C. Bechstein VARIO նոր թվային համակարգի օգնությամբ ձեր ակուստիկ դաշնամուրը ձեռք կբերի լայն թվային հնարավորություններ՝ դուք կկարողանաք անջատել դաշնամուրի ձայնը և վայելել ձեր կատարումը ականջակալների միջոցով, ստանալ թվայնացված, բայց իրական հնչեղությամբ աուդիոֆայլեր և կիսվել դրանցով ձեր գործընկերների և մտերիմների հետ։
As low as 9 132 344 ֏

Հզոր ձայն և գեղեցիկ նրբերանգներ, ագրաֆներով հավաքված ակուստիկ համակարգ, գնի և որակի գերազանց համադրությամբ։

Vision V 126 մոդելը C. Bechstein Europe-ի հզոր պատասխանն է Ասիայում արտադրված ցածրակարգ գործիքներին: Իր ճշգրիտ մեխանիզմի, դասական դիզայնի և հզոր ձայնի շնորհիվ Vision V 126 դաշնամուրը կարելի է համարել W.Hoffmann ապրանքանիշի ամենահաջողված գործիքներից մեկը։ Ինչպես Vision շարքի բոլոր դաշնամուրները, այն առանձնանում է իր ամրությամբ և լարման բարձր կայունությամբ։ Սա Եվրոպայի պատասխանն է շուկայում առկա աբազմաթիվ բյուջետային գործիքներին, և եթե դուք փնտրում եք որակյալ գործիք մատչելի գնով, ուրեմն այս մոդելը հենց ձեզ համար է, քանի որ, չնայած իր մատչելի գնին, այն անցնում է որակի վերահսկողության ամենախիստ խիստ ընթացակարգեր:

Կատարյալ դաշնամուր, ինչպես սկսնակների, այնպես էլ պրոֆեսիոնալ երաժիշտների համար։  

Գույներ՝                                սև
Չափերը (Բ×Լ×Խ)՝              126 × 147 × 62,3 սմ    
Քաշը՝                                     235 կգ

  • Երկաթյա շրջանակ
    Չուգունե շրջանակ:
  • Ետևի շրջանակ
    Կոշտ ամրակներ՝ պատրաստված միջին խտության փայտից, հետագա ամրացումով:
  • Կամուրջը
    Ամուր փայտ:
  • Լարեր
    Պատրաստված են Եվրոպայում բարձրակարգ պողպատից:
  • Բաս լարեր
    Պղինձ, 95% մաքրության:
  • Դեկա և կողեր
    Եղևնի, որը հատուկ մշակված է ցանկացած կլիմայական պայմաններում աշխատելու համար:
  • Մուրճիկների գլխիկները
    C. Bechstein-ի մուրճիկի գլխիկները թխկու ձևավորմամբ ապահովում են եվրոպական երանգ:
  • Ագրաֆներ/կապոդաստր
    Մաքուր ձայնի համար (միայն որոշ մոդելներում):
  • Վիրբելշտոկ
    Սոսնձված լամինացված փայտանյութ:
  • Մեխանիկա
    Եվրոպական ստանդարտներով մեխանիզմ, օպտիմալացված «համերգային» չափանիշերով:
  • Իրանի երեսապատումը
    Զանգվածեղ սոճի և միջին խտության փայտամանրաթելային սալիկ:
Designed by VC Design Team Developed by Studio One
© 2025 Forte Piano