Vision V 120

W. Hoffmann

Մանրակրկիտ մտածված դիզայն, գերազանց ձայն և հաճելի հպում: Հանրահայտ Vision շարքի W.Hoffmann V 120 դաշնամուրը բորձրորակ, սակայն մատչելի գործիք է, որում մարմնավորված են C. Bechstein Europe-ի որակն ու ավանդույթները, ինչի շնորհիվ այն արագ կգրավի ձեր սիրտը։

Տեխնիկական բնութագրեր
headphones Օժտված է C. Bechstein VARIO-Digitalsystem համակարգով (առանձին վաճառք)
tooltip
Ակուստիկ և թվային դաշնամուրների համադրություն: C. Bechstein VARIO նոր թվային համակարգի օգնությամբ ձեր ակուստիկ դաշնամուրը ձեռք կբերի լայն թվային հնարավորություններ՝ դուք կկարողանաք անջատել դաշնամուրի ձայնը և վայելել ձեր կատարումը ականջակալների միջոցով, ստանալ թվայնացված, բայց իրական հնչեղությամբ աուդիոֆայլեր և կիսվել դրանցով ձեր գործընկերների և մտերիմների հետ։
As low as 8 338 129 ֏

Մանրակրկիտ մտածված դիզայն, գերազանց ձայն և հաճելի հպում:

Հանրահայտ Vision շարքի W.Hoffmann V 120 դաշնամուրը բորձրորակ, սակայն մատչելի գործիք է, որում մարմնավորված են C. Bechstein Europe-ի որակն ու ավանդույթները, ինչի շնորհիվ այն արագ կգրավի ձեր սիրտը։ Բոլոր մոդելների նման W.Hoffmann V 120 մշակվել է C. Bechstein-ի գերմանական գործարանի հետազոտությունների և զարգացման (R&D) բաժնի ինժեներների կողմից՝ գործարանի հարյուրամյա փորձի հիման վրա։ Դաշնամուրներն արտադրվում են Չեխիայի գործարանում՝ համադրելով գերժամանակակից տեխնոլոգիաները և հմուտ վարպետների ձեռքի աշխատանքը, որոնք հմտացել են տարիների ընթացքում գործարանի կուտակած փորձի շնորհիվ։ 

Բոհեմիա՝ ռոմանտիկ երաժշտության հայրենիքը։ Ինչպես սիրում են ասել չեխերը՝ «Hudba pojuje národy» - «Երաժշտությունը միավորում է ժողովուրդներին»։ Ընտրեք Vision շարքի մոդելները և հրաժարվեք զանգվածային արտադրության ցածրակարգ գործիքներից։

Կատարյալ դաշնամուր, ինչպես սկսնակների, այնպես էլ պրոֆեսիոնալ երաժիշտների համար։

Գույներ՝                                սև
Չափերը (Բ×Լ×Խ)՝              120 × 151 × 62,5 սմ    
Քաշը՝                                     245 կգ

  • Երկաթյա շրջանակ
    Չուգունե շրջանակ:
  • Ետևի շրջանակ
    Կոշտ ամրակներ՝ պատրաստված միջին խտության փայտից, հետագա ամրացումով:
  • Կամուրջը
    Ամուր փայտ:
  • Լարեր
    Պատրաստված են Եվրոպայում բարձրակարգ պողպատից:
  • Բաս լարեր
    Պղինձ, 95% մաքրության:
  • Դեկա և կողեր
    Եղևնի, որը հատուկ մշակված է ցանկացած կլիմայական պայմաններում աշխատելու համար:
  • Մուրճիկների գլխիկները
    C. Bechstein-ի մուրճիկի գլխիկները թխկու ձևավորմամբ ապահովում են եվրոպական երանգ:
  • Ագրաֆներ/կապոդաստր
    Մաքուր ձայնի համար (միայն որոշ մոդելներում):
  • Վիրբելշտոկ
    Սոսնձված լամինացված փայտանյութ:
  • Մեխանիկա
    Եվրոպական ստանդարտներով մեխանիզմ, օպտիմալացված «համերգային» չափանիշերով:
  • Իրանի երեսապատումը
    Զանգվածեղ սոճի և միջին խտության փայտամանրաթելային սալիկ:
Designed by VC Design Team Developed by Studio One
© 2025 Forte Piano