Tradition T 177
Միջին չափի սրահի ռոյալ ներդաշնակ ձայնային պրոֆիլով և ձայնի հզոր ծավալով W. Hoffmann Tradition T 177 սրահի ռոյալը իր ապշեցուցիչ դինամիկ դիապազոնի շնորհիվ՝ շշնջացող պիանիսիմոյից մինչև որոտաձայն ֆորտիսիմո, Ձեզ հնարավորություն կտա արտահայտվել ազատ և առանց ջանքերի՝ ցանկացած երաժշտություն կատարելիս։
| bluetooth |
Օժտված է C. Bechstein Connect Bluetooth MIDI - համակարգով (ներառված է)
tooltip
Bluetooth MIDI-ի շնորհիվ ձեր առջև կբացվի ստեղծագործական հավելվածների անսահման աշխարհի դուռը:
|
|---|---|
| headphones |
Օժտված է C. Bechstein VARIO-Digitalsystem համակարգով (առանձին վաճառք)
tooltip
Ակուստիկ և թվային դաշնամուրների համադրություն: C. Bechstein VARIO նոր թվային համակարգի օգնությամբ ձեր ակուստիկ դաշնամուրը ձեռք կբերի լայն թվային հնարավորություններ՝ դուք կկարողանաք անջատել դաշնամուրի ձայնը և վայելել ձեր կատարումը ականջակալների միջոցով, ստանալ թվայնացված, բայց իրական հնչեղությամբ աուդիոֆայլեր և կիսվել դրանցով ձեր գործընկերների և մտերիմների հետ։
|
Միջին չափի սրահի ռոյալ ներդաշնակ ձայնային պրոֆիլով և ձայնի հզոր ծավալով W. Hoffmann Tradition T 177 սրահի ռոյալը իր ապշեցուցիչ դինամիկ դիապազոնի շնորհիվ՝ շշնջացող պիանիսիմոյից մինչև որոտաձայն ֆորտիսիմո, Ձեզ հնարավորություն կտա արտահայտվել ազատ և առանց ջանքերի՝ ցանկացած երաժշտություն կատարելիս։
Հենց այդ հատկանիշների շնորհիվ էլ այն մեծ համբավ է վայելում աշխարհի բազմաթիվ կոնսերվատորիաներում և հարմար է ինչպես սկսնակ, այնպես էլ պրոֆեսիոնալ կատարողների համար։
Լավ որակը պահանջում է լավ արտադրական պայմաններ: Այս շարքի բոլոր գործիքները արտադրվում են C. Bechstein Europe-ի՝ Չեխիայում գտնվող և տեխնիկայի ամենավերջին խոսքով կահավորված արտադրամասում, որտեղ աշխատում են բարձր որակավորում ունեցող 150 հմուտ վարպետներ։ Իսկ մուրջիկների գլխիկները պատրաստվում են գերմանական արտադրամասում՝ տասնամյակներով մշակված կատարյալ տեխնոլոգիաներով։
Գույներ՝ սև, սպիտակ, կարմրափայտ (mahogany), ընկուզենի
Չափերը (Խ×Լ)՝ 177 × 152 սմ
Քաշը՝ 310 կգ
-
Երկաթյա շրջանակՁուլված է բարձր խտության ավազի մեջ:
-
Ետևի շրջանակԿոշտ ամրակներ՝ պատրաստված միջին խտության սոճու փայտից:
-
ԿամուրջըԵվրոպական հաճարենի:
-
ԼարերՊղնձով փաթաթված պողպատ (գերմանական որակ, 99% մաքրություն):
-
Դեկա և կողերԱլպերում աճեցված և խնամքով մշակված բարձրորակ եղևնի:
-
Մուրճիկների գլխիկներըC. Bechstein-ի մուրճիկի գլխիկները կարմրափայտի ձևավորմամբ ապահովում են եվրոպական երանգ։
-
Ագրաֆներ/կապոդաստրՄաքուր ձայնի համար:
-
ՎիրբելշտոկՀաճարենի մուլտիպլեքս:
-
ՄեխանիկաՃշգրիտ և հուսալի մեխանիզմ, որը համապատասխանում է C. Bechstein չափանիշներին:
-
Իրանի երեսապատումըԶանգվածեղ եղևնի և միջին խտության փայտամանրաթելային սալիկ:
