Tradition T 122
W.Hoffmann-ի բոլոր գործիքները մշակվել են C. Bechstein հետազոտությունների և զարգացման(R&D) բաժնի ինժեներների կողմից, ովքեր մշտական կապի մեջ են միջազգային հայտնի հաճախորդների և դաշնամուրի դիլերների հետ:
| bluetooth |
Օժտված է C. Bechstein Connect Bluetooth MIDI - համակարգով (ներառված է)
tooltip
Bluetooth MIDI-ի շնորհիվ ձեր առջև կբացվի ստեղծագործական հավելվածների անսահման աշխարհի դուռը:
|
|---|---|
| headphones |
Օժտված է C. Bechstein VARIO-Digitalsystem համակարգով (առանձին վաճառք)
tooltip
Ակուստիկ և թվային դաշնամուրների համադրություն: C. Bechstein VARIO նոր թվային համակարգի օգնությամբ ձեր ակուստիկ դաշնամուրը ձեռք կբերի լայն թվային հնարավորություններ՝ դուք կկարողանաք անջատել դաշնամուրի ձայնը և վայելել ձեր կատարումը ականջակալների միջոցով, ստանալ թվայնացված, բայց իրական հնչեղությամբ աուդիոֆայլեր և կիսվել դրանցով ձեր գործընկերների և մտերիմների հետ։
|
Ինչո՞ւ են գիտակները խորհուրդ տալիս հենց այս դաշնամուրը:
W.Hoffmann-ի բոլոր գործիքները մշակվել են C. Bechstein հետազոտությունների և զարգացման(R&D) բաժնի ինժեներների կողմից, ովքեր մշտական կապի մեջ են միջազգային հայտնի հաճախորդների և դաշնամուրի դիլերների հետ: Շուկայի խորը ուսումնասիրությունների արդյունքում W.Hoffmann Tradition T 122 դաշնամուրը բավարարում է հաճախորդների բոլոր պահանջները երեք հիմնական չափանիշների մասով՝ ձայնի, ստեղնաշարի հպման ռեակցիայի և գին/որակ հարաբերության։
Կատարյալ մեխանիզմը հնարավորություն է տալիս միևնույն հաջողությամբ կատարել նուրբ պիանիսիմո և հզոր ֆորտիսիմո, իսկ մուրճիկների գլխիկների անհատական ձեռքի հնչյունավորումը ապահովում է ձայնի կատարյալ որակ։ Արտադրական ողջ գործընթացը իրականացվում է Չեխիայի Հանրապետությունում C. Bechstein Europe-ի կողմից՝ համադրելով նորագույն տեխնոլոգիաները և C. Bechstein-ի հմուտ վարպետների գրեթե 170-ամյա փորձառությունը, և տրամադրում է գործիքի հինգ տարվա երաշխիք։
W.Hoffmann Tradition T 122 դաշնամուրը պատրաստված է բարձրակարգ նյութերից, օրինակ, շրջանակը պատրաստվում միջին պնդության սոճուց, ձայնային դեկան՝ ամբողջական եվրոպական եղևնուց պատրաստված կողերով, փինբլոկը՝ մուլտիպլեքս հաճարենուց, ձայնահաղորդիչ կամուրջները՝ եվրոպական հաճարենուց, իսկ չուգունե թիթեղը ձուլված է բարձր խտության ավազի մեջ։
Գույներ՝ սև, սպիտակ, կարմրափայտ (mahogany), ընկուզենի
Չափերը (Բ×Լ×Խ)՝ 122 × 147 × 61 սմ
Քաշը՝ 227 կգ
-
Երկաթյա շրջանակՁուլված է բարձր խտության ավազի մեջ:
-
Ետևի շրջանակԿոշտ ամրակներ՝ պատրաստված միջին խտության սոճու փայտից:
-
ԿամուրջըԵվրոպական հաճարենի:
-
ԼարերՊղնձով փաթաթված պողպատ (գերմանական որակ, 99% մաքրություն):
-
Դեկա և կողերԱլպերում աճեցված և խնամքով մշակված բարձրորակ եղևնի:
-
Մուրճիկների գլխիկներըC. Bechstein-ի մուրճիկի գլխիկները կարմրափայտի ձևավորմամբ տաք եվրոպական տոներ։
-
Ագրաֆներ/կապոդաստրՄաքուր ձայնի համար:
-
ՎիրբելշտոկՀաճարենի մուլտիպլեքս:
-
ՄեխանիկաՃշգրիտ և հուսալի մեխանիզմ, որը համապատասխանում է C. Bechstein չափանիշներին:
-
Իրանի երեսապատումըԶանգվածեղ եղևնի և միջին խտության փայտամանրաթելային սալիկ:
