Studio S 8 VARIO
Համերգային դաշնամուր մատչելի գնով՝ «ամենաֆորտիսիմոն» Zimmermann-ի բոլոր դաշնամուրների շարքում C. Bechstein VARIO-Digitalsystem համակարգով և անձայն նվագելու հնարավորությամբ։
| bluetooth |
Օժտված է C. Bechstein Connect Bluetooth MIDI - համակարգով (ներառված է)
tooltip
Bluetooth MIDI-ի շնորհիվ ձեր առջև կբացվի ստեղծագործական հավելվածների անսահման աշխարհի դուռը:
|
|---|---|
| headphones |
Օժտված է C. Bechstein VARIO-Digitalsystem համակարգով (առանձին վաճառք)
tooltip
Ակուստիկ և թվային դաշնամուրների համադրություն: C. Bechstein VARIO նոր թվային համակարգի օգնությամբ ձեր ակուստիկ դաշնամուրը ձեռք կբերի լայն թվային հնարավորություններ՝ դուք կկարողանաք անջատել դաշնամուրի ձայնը և վայելել ձեր կատարումը ականջակալների միջոցով, ստանալ թվայնացված, բայց իրական հնչեղությամբ աուդիոֆայլեր և կիսվել դրանցով ձեր գործընկերների և մտերիմների հետ։
|
Համերգային դաշնամուր մատչելի գնով՝ «ամենաֆորտիսիմոն» Zimmermann-ի բոլոր դաշնամուրների շարքում C. Bechstein VARIO-Digitalsystem համակարգով և անձայն նվագելու հնարավորությամբ։
VARIO համակարգը թույլ է տալիս օգտվել ամենաբազմազան թվային հավելվածներից՝ անձայն նվագելու, ստեղծագործելու կամ նվագել սովորելու, ձեր կատարումը ձայնագրելու, նվագախմբային ուղեկցության և բազմաթիվ այլ գործառույթներով, ինչը ձեր առջև բացում է լայն հնարավորություններ՝ ստեղծագործական ամենաաներևակայելի գաղափարների բացահայտման և իրականացման համար։
Համերգային այս հրաշքը մեծ հաջողությամբ կարող եք օգտագործել ձայնագրման ստուդիաներում և երաժշտական կոնսերվատորիայի լսարաններում։ Իր առանձնահատուկ ֆորտիսիմոյի, ջերմ, հզոր ձայնի և բասի շնորհիվ նույնիսկ սովորական տան սրահը այն կվերածի համերգային դահլիճի։ Դաշնամուրի միակ ամենացածր ցուցանիշը դա նրա գինն է, որը ձեզ հաճելիորեն կզարմացնի։
Այն մշակվել, արտադրվել և վերահսկվում է C. Bechstein-ի կողմից և վստահորեն ներկայացնում է ընկերության գլխավոր նպատակը՝ պահանջկոտ երաժիշտ-կատարողներին հնարավորություն տալ նվագել իսկապես բարձրորակ գործիքների վրա։
Գույն՝ սև
Չափերը (Բ×Լ×Խ)՝ 132 × 149 × 66 սմ
Քաշը՝ 258 կգ
