Studio S 6 VARIO

Zimmermann

Zimmermann-ի սկզբնական մակարդակի դաշնամուրը տպավորում է ջերմ ձայնով և հիանալիհպումով, իսկ ներկառուցված C. Bechstein VARIO-Digitalsystem  համակարգը լայն թվային հնարավորություններ է բացում ձեր առաջ։   

Տեխնիկական բնութագրեր
bluetooth Օժտված է C. Bechstein Connect Bluetooth MIDI - համակարգով (ներառված է)
tooltip
Bluetooth MIDI-ի շնորհիվ ձեր առջև կբացվի ստեղծագործական հավելվածների անսահման աշխարհի դուռը:
headphones Օժտված է C. Bechstein VARIO-Digitalsystem համակարգով (առանձին վաճառք)
tooltip
Ակուստիկ և թվային դաշնամուրների համադրություն: C. Bechstein VARIO նոր թվային համակարգի օգնությամբ ձեր ակուստիկ դաշնամուրը ձեռք կբերի լայն թվային հնարավորություններ՝ դուք կկարողանաք անջատել դաշնամուրի ձայնը և վայելել ձեր կատարումը ականջակալների միջոցով, ստանալ թվայնացված, բայց իրական հնչեղությամբ աուդիոֆայլեր և կիսվել դրանցով ձեր գործընկերների և մտերիմների հետ։
As low as 9 535 076 ֏

Zimmermann-ի սկզբնական մակարդակի դաշնամուրը տպավորում է ջերմ ձայնով և հիանալիհպումով, իսկ ներկառուցված C. Bechstein VARIO-Digitalsystem  համակարգը լայն թվային հնարավորություններ է բացում ձեր առաջ։  

VARIO համակարգը թույլ է տալիս օգտվել ամենաբազմազան թվային հավելվածներից՝ անձայն նվագելու, ստեղծագործելու կամ նվագել սովորելու, ձեր կատարումը ձայնագրելու, նվագախմբային ուղեկցության և բազմաթիվ այլ գործառույթներով, ինչը ձեր առջև բացում է լայն հնարավորություններ՝ ստեղծագործական ամենաաներևակայելի գաղափարների բացահայտման և իրականացման համար։

Բացահայտեք ձայնի հիասքանչ բարձր և շատ հարուստ ցածր հաճախականությունները Zimmermann Studio S 6-ի օգնությամբ։ 

Դուք խանդավառ սկսնակ երաժիշտ եք մեծ հավակնություններո՞վ: Ուրեմն Studio S 6-ը դաշնամուրը ձեզ համար է: Այս գործիքը ձեզ կգերի իր հաճելի, ներդաշնակորեն հարուստ հնչողությամբ։ Այն բարձրորակ, բայց մատչելի գործիք է։  Իր մեխանիկայի և ստեղների ճշգրիտ կարգավորման շնորհիվ, ժամանակակից դիզայնով այս գեղեցիկ դաշնամուրի հետ դուք կընկերանաք հենց առաջին իսկ կատարումից:

Այն մշակվել, արտադրվել և վերահսկվում է C. Bechstein-ի կողմից և վստահորեն ներկայացնում է ընկերության գլխավոր նպատակը՝ պահանջկոտ երաժիշտ-կատարողներին   հնարավորություն տալ նվագել իսկապես բարձրորակ ակուստիկ դաշնամուր։  

Գույն՝                                     սև
Չափերը (Բ×Լ×Խ)՝                126  × 149 × 63 սմ   
Քաշը՝                                     243 կգ

 

Designed by VC Design Team Developed by Studio One
© 2025 Forte Piano