Studio S 4 VARIO
Գերազանց դաշնամուր երիտասարդ սկսնակների համար, C. Bechstein VARIO-Digitalsystem համակարգով և անձայն նվագելու հնարավորությամբ։ VARIO համակարգը թույլ է տալիս օգտվել ամենաբազմազան թվային հավելվածներից:
| bluetooth |
Օժտված է C. Bechstein Connect Bluetooth MIDI - համակարգով (ներառված է)
tooltip
Bluetooth MIDI-ի շնորհիվ ձեր առջև կբացվի ստեղծագործական հավելվածների անսահման աշխարհի դուռը:
|
|---|---|
| headphones |
Օժտված է C. Bechstein VARIO-Digitalsystem համակարգով (առանձին վաճառք)
tooltip
Ակուստիկ և թվային դաշնամուրների համադրություն: C. Bechstein VARIO նոր թվային համակարգի օգնությամբ ձեր ակուստիկ դաշնամուրը ձեռք կբերի լայն թվային հնարավորություններ՝ դուք կկարողանաք անջատել դաշնամուրի ձայնը և վայելել ձեր կատարումը ականջակալների միջոցով, ստանալ թվայնացված, բայց իրական հնչեղությամբ աուդիոֆայլեր և կիսվել դրանցով ձեր գործընկերների և մտերիմների հետ։
|
Գերազանց դաշնամուր երիտասարդ սկսնակների համար, C. Bechstein VARIO-Digitalsystem համակարգով և անձայն նվագելու հնարավորությամբ։
VARIO համակարգը թույլ է տալիս օգտվել ամենաբազմազան թվային հավելվածներից՝ անձայն նվագելու, ստեղծագործելու կամ նվագել սովորելու, ձեր կատարումը ձայնագրելու, նվագախմբային ուղեկցության և բազմաթիվ այլ գործառույթներով, ինչը ձեր առջև բացում է լայն հնարավորություններ՝ ստեղծագործական ամենաաներևակայելի գաղափարների բացահայտման և իրականացման համար։
Ցանկացած երաժիշտ, ով առաջին անգամ է նվագում Zimmermann Studio S 4 VARIO դաշնամուրը, անմիջապես գերվում է նրանով և ստեղների նրբագույն հպումով։ Այն հատկապես հարմար է փոքրիկ կատարողների համար, ով առաջին քայլերն է անում երաժշտության աշխարհում։
Այն մշակվել, արտադրվել և վերահսկվում է C. Bechstein-ի կողմից։ Գեղեցիկ, կոմպակտ և համաչափ կառուցվածքը թույլ կտա այն տեղավորել ձեր տան ցանկացած սենյակում, իսկ սահուն փակվող կափարիչը կպաշտպանի երեխայի մատները և գործիքը վնասվելուց։
Գույն՝ սև
Չափերը (Բ×Լ×Խ)՝ 120 × 149 × 63 սմ
Քաշը՝ 238 կգ
