Studio S 2 VARIO
Studio շարքի ամենափոքր դաշնամուրը, որը նույնպես օժտված է C. Bechstein VARIO-Digitalsystem համակարգով և անձայն նվագելու հնարավորությամբ։
| bluetooth |
Օժտված է C. Bechstein Connect Bluetooth MIDI - համակարգով (ներառված է)
tooltip
Bluetooth MIDI-ի շնորհիվ ձեր առջև կբացվի ստեղծագործական հավելվածների անսահման աշխարհի դուռը:
|
|---|---|
| headphones |
Օժտված է C. Bechstein VARIO-Digitalsystem համակարգով (առանձին վաճառք)
tooltip
Ակուստիկ և թվային դաշնամուրների համադրություն: C. Bechstein VARIO նոր թվային համակարգի օգնությամբ ձեր ակուստիկ դաշնամուրը ձեռք կբերի լայն թվային հնարավորություններ՝ դուք կկարողանաք անջատել դաշնամուրի ձայնը և վայելել ձեր կատարումը ականջակալների միջոցով, ստանալ թվայնացված, բայց իրական հնչեղությամբ աուդիոֆայլեր և կիսվել դրանցով ձեր գործընկերների և մտերիմների հետ։
|
Studio շարքի ամենափոքր դաշնամուրը, որը նույնպես օժտված է C. Bechstein VARIO-Digitalsystem համակարգով և անձայն նվագելու հնարավորությամբ։
Zimmermann Studio-ի դաշնամուրները և ռոյալները հենց Ձեզ համար են, եթե փնտրում եք մատչելի գործիք, բայց չեք ուզում զիջումների գնալ որակի հարցում։ Studio S 2 մոդելը նոր ստանդարտներ է սահմանում ցածր դասի գործիքների համար, բայց վաճառվում է հաճելիորեն ցածր գնով: Այն հասանելի է նաև հիբրիդային տարբերակով, այսինքն՝ կահավորված է գործարանում տեղադրված VARIO թվային համակարգով:
VARIO համակարգը թույլ է տալիս օգտվել ամենաբազմազան թվային հավելվածներից՝ անձայն նվագելու, ստեղծագործելու կամ նվագել սովորելու, ձեր կատարումը ձայնագրելու, նվագախմբային ուղեկցության և բազմաթիվ այլ գործառույթներով, ինչը ձեր առջև բացում է լայն հնարավորություններ՝ ստեղծագործական ամենաաներևակայելի գաղափարների բացահայտման և իրականացման համար։
Ցանկացած երաժիշտ, ով առաջին անգամ է նվագում Zimmermann Studio S 2 VARIO դաշնամուրը, անմիջապես գերվում է նրանով և ստեղների նրբագույն հպումով։ Այն հատկապես հարմար է փոքրիկ կատարողների համար, ով առաջին քայլերն է անում երաժշտության աշխարհում։
Լինելով մեր ամենաերիտասարդ և ամենափոքր մոդելը Zimmermann Studio S 2 VARIO-ն համապատասխանում է C. Bechstein-ի որակի ամենախիստ չափանիշներին։ Այն նախագծվել և պատրաստվել է C. Bechstein-ի կողմից և կարող է ներկայացվել որպես իսկապես պրեմիում ապրանքանիշ, ինչը հաստատվում է նաև C. Bechstein-ի 5-ամյա երաշխիքով։
Առաջնակարգ որակի և ֆանտաստիկ ձայնի հետ մեկտեղ Studio S 2-ը ունի նաև այլ առավելություններ՝ այն հաճելիորեն կոմպակտ է, ունի ապշեցուցիչ արտաքին տեսք գեղեցիկ դիզայնով, ինչը թույլ է տալիս այն տեղադրել ինչպես մանկական սենյակում, այնպես էլ շքեղ հյուրասենյակում։ Կափարիչի սահուն փակման գործառույթը երաշխավորում է, որ այն չի վնասի ոչ ձեր երեխայի մատները, և ոչ էլ դաշնամուրը։
Studio S 2-ը մշակվել, արտադրվել և վերահսկվում է C. Bechstein-ի կողմից և վստահորեն ներկայացնում է ընկերության գլխավոր նպատակը՝ երիտասարդ երաժիշտ-կատարողներին հնարավորություն տալ նվագել իսկապես բարձրորակ գործիքի վրա։
Գույն՝ սև
Չափերը (Բ×Լ×Խ)՝ 114 × 149 × 59 սմ
Քաշը՝ 223 կգ
