Residence R 6 Elegance

C. Bechstein Concert & Residence

Ձայնի և ձևի նրբագեղության գագաթնակետը։ Գերմանիայում արտադրված այս բարձրակարգ դաշնամուրը արժանի է իր անվանմանը մի շարք պատճառներով՝ ստեղների հպումը չափազանց նուրբ է և կարող եք զգալ այն ամբողջ մարմնով առաջին իսկ նոտայից: Հարուստ ձայնը ակնթարթորեն գրավում է ունկնդրին՝ ընդգծված տոնային նրբագեղության:

Տեխնիկական բնութագրեր
bluetooth Օժտված է C. Bechstein Connect Bluetooth MIDI - համակարգով (ներառված է)
tooltip
Bluetooth MIDI-ի շնորհիվ ձեր առջև կբացվի ստեղծագործական հավելվածների անսահման աշխարհի դուռը:
headphones Օժտված է C. Bechstein VARIO-Digitalsystem համակարգով (առանձին վաճառք)
tooltip
Ակուստիկ և թվային դաշնամուրների համադրություն: C. Bechstein VARIO նոր թվային համակարգի օգնությամբ ձեր ակուստիկ դաշնամուրը ձեռք կբերի լայն թվային հնարավորություններ՝ դուք կկարողանաք անջատել դաշնամուրի ձայնը և վայելել ձեր կատարումը ականջակալների միջոցով, ստանալ թվայնացված, բայց իրական հնչեղությամբ աուդիոֆայլեր և կիսվել դրանցով ձեր գործընկերների և մտերիմների հետ։
As low as 23 745 445 ֏

Ձայնի և ձևի նրբագեղության գագաթնակետը։

Գերմանիայում արտադրված այս բարձրակարգ դաշնամուրը արժանի է իր անվանմանը մի շարք պատճառներով՝ ստեղների հպումը չափազանց նուրբ է և կարող եք զգալ այն ամբողջ մարմնով առաջին իսկ նոտայից: Հարուստ ձայնը ակնթարթորեն գրավում է ունկնդրին՝ ընդգծված տոնային նրբագեղության:

Ձայնի կատարյալ որակ

Այն փաստը, որ Գերմանիայում գտնվող C. Bechstein արտադրամասում այս դաշնամուրներից յուրաքանչյուրի պատրաստման վրա գրեթե 200 ժամ աշխատանք է կատարվում, արդեն կարող է վկայել գործիքի կատարյալ որակի մասին: Դա արտահայտվում է յուրահատուկ հստակության ձայնի և հարուստ տեմբրի մեջ, անթերի արձագանքման և առավելագույն տոնային կատարողականության մեջ:

Նրբագեղ զուսպ դիզայն  

C. Bechstein Residence R 6 Elegance-ի արտաքին տեքսի գլխավոր հատկանիշը նրբագեղ զսպվածությունն է:

Գույնը՝                                   սև
Չափերը (Բ×Լ×Խ)՝              126  × 153 × 65 սմ
Քաշը՝                                     251 կգ 

 

  • Աշխատանքային ժամերի քանակը
    8 ամիս, 180 ժամ
  • Ընդհանուր նկարագիր
    Ձայնի և ձևի նրբագեղության գագաթնակետը։
  • Ռեզոնանսային դեկայի փայտանյութը
    Ռեզոնանսային դեկան պատրաստված է ծովի մակարդակից 1000 մ բարձրության վրա աճեցվող մանրաշերտ լեռնային եղևնուց։ Ծագումը՝ Վալ-դի-Ֆյեմե/Դոլոմիտային Ալպեր։ Այս նույն ռեզոնանսային փայտանյութը իր գործիքներում օգտագործել է Անտոնիո Ստրադիվարիուսը։
  • Ռեզոնանսային դեկայի կառուցվածքը
    Յուրաքանչյուր դեկա պատրաստված է մեմբրանի տեսքով, որի ձայնահաղորդիչ մակերեսը համապատասխանեցված է կոնկրետ գործիքի ակուստիկ առանձնահատկություններին՝ ջութակի դեկայի սկզբունքով։
  • Ռեզոնատոր-իրան
    Պատրաստված է եղևնու, կարմրափայտ ծառի, սոճու և թխկիատերև սոսու տեսակներից։
  • Չուգունե շրջանակ
    Չուգունի յուրահատուկ բաղադրությունը և շրջանակի հատուկ ձևը թույլ են տալիս մարել վիբրացիաները, ուժեղացնում են լարերի էներգիան և բարելավում փոխանցման արագությունը։ Չուգունե շրջանակի և ակուստիկ փայտե մասերի բարձր ճշգրտությունը նվազագույնի է հասցնում շրջանակի ռեզոնանսը:
  • Ագրաֆներ/կապոդաստր
    Ագրաֆները ապահովում են լարերի ճշգրիտ դիրքավորումը բոլոր 88 տոների համար: Նման լուծումը ֆիրմայի կողմից կիրառվում է արդեն մոտ 170 տարի, նպաստելով դաշնամուրի բացառիկ հարուստ հնչեղությանը։
  • C. Bechstein կամրջակի կալիբրման համակարգ (ԿԿՀ)
    Կամուրջները պատրաստված են գերմանական բարձրորակ կարմիր հաճարից՝ օգտագործելով ինժեներական և թվածրագրային կառավարման ամենաժամանակակից տեխնոլոգիաներ։ Մինչև հարյուրերորդական միլիմետրի ճշգրտությունը երաշխավորում է ձայնի և հաճախականությունների կատարյալ փոխանցում դեկային:
  • Փայտյա մասերի միացումները
    Օգտագործվում են ուժեղացված փայտա միացումներ։
  • Վիրբելշտոկ
    Խնամքով ընտրված պինդ փայտի մի քանի շերտեր (թխկու 5 միլիմետրանոց շերտեր):
  • Ստեղնաշար
    Ամուր, առաձգական ստեղնաշար՝ իդեալական լծակների հարաբերակցությամբ։ Սև ստեղները պատված են էբենոսափայտի (սև ծառի) շերտով։ Սպիտակ ստեղները՝ առանձին կարելի է պատվիրել բարձրակարգ հանքանյութից արտաքին շերտով։ Ստեղնաշարը հատուկ մշակված է C. Bechstein ընկերության հետազոտությունների և զարգացման բաժնի կողմից։
  • Մեխանիկա
    C. Bechstein ընկերության կողմից մշակված շատ բարդ և չափազանց ճշգրիտ պրոֆեսիոնալ մեխանիկա, որը բաղկացած է համերգային բոլոր ստանդարտներին համապատասխանեցված 2000 դետալներից։
  • Մուրճիկների գլխիկները
    C. Bechstein-ի գերմանական ընկերության կողմից պատրաստված մուրճիկները ապահովում են համերգային չափանիշներով լավագույն դինամիկա և լավագույն նրբերանգներ: Մուրճիկի միջուկը ատրաստված են ընկուզենուց՝ գունեղ, ծավալուն, հստակ և ճշգրիտ ձայն ստանալու համար, և ծածկված է Գերմանիայում պատրաստված նորզելանդական բրդից՝ ավանդական, գաղտնի տեխնոլոգիայով։
  • Հպման դինամիկ բալանսավորում (Dynamic Touch Balancing)
    Զանգվածների և զսպանակային ուժի գերճշգրիտ հպում-քաշ բաշխում յուրաքանչյուր առանձին տոնի համար:
  • Իրանի երեսապատումը
    Իրանը պատրաստված է C. Bechstein-ի արտադրամասում՝ ամենաբարձր որակի քսան տարբեր դետալներից։ Պատված է բարձրակարգ լաքով, որը հղկվում է բարդ տեխնոլոգիաներով, մի քանի փուլով, ինչի արդյունքում ձեռք է բերվում կատարյալ փայլ և նրբագեղ ծածկույթ։
Designed by VC Design Team Developed by Studio One
© 2025 Forte Piano