Residence R 6 Classic
Դասական գեղեցկություն անգերազանցելի ձայնով: C. Bechstein Residence շարքի Style և Elegance մոդելների հետ միասին C. Bechstein Residence R 6 Classic-ը իսկական դասական դաշնամուր է, որի ավանդական դիզայնը հնարավորություն է տալիս այն գերազանց համադրել ինտերիերի ցանկացած դիզայնի հետ:
| bluetooth |
Օժտված է C. Bechstein Connect Bluetooth MIDI - համակարգով (ներառված է)
tooltip
Bluetooth MIDI-ի շնորհիվ ձեր առջև կբացվի ստեղծագործական հավելվածների անսահման աշխարհի դուռը:
|
|---|---|
| headphones |
Օժտված է C. Bechstein VARIO-Digitalsystem համակարգով (առանձին վաճառք)
tooltip
Ակուստիկ և թվային դաշնամուրների համադրություն: C. Bechstein VARIO նոր թվային համակարգի օգնությամբ ձեր ակուստիկ դաշնամուրը ձեռք կբերի լայն թվային հնարավորություններ՝ դուք կկարողանաք անջատել դաշնամուրի ձայնը և վայելել ձեր կատարումը ականջակալների միջոցով, ստանալ թվայնացված, բայց իրական հնչեղությամբ աուդիոֆայլեր և կիսվել դրանցով ձեր գործընկերների և մտերիմների հետ։
|
Դասական գեղեցկություն անգերազանցելի ձայնով
C. Bechstein Residence շարքի Style և Elegance մոդելների հետ միասին C. Bechstein Residence R 6 Classic-ը իսկական դասական դաշնամուր է, որի ավանդական դիզայնը հնարավորություն է տալիս այն գերազանց համադրել ինտերիերի ցանկացած դիզայնի հետ:
Իսկ վարպետորեն մշակված կատարյալ մեխանիզմը հնարավորություն է տալիս վայելել ձայնի և ստեղների կատարյալ աշխատանքի հրաշագեղ արդյունքը առաջին իսկ նոտայից։
C. Bechstein Residence R 6 Classic-ը անգերազանցելի գլուխգործոց է նույնիսկ ամենապահանջկոտ կատարողների համար, նրա իդեալական ձայնը և կատարյալ հնչողությունը բազմաթիվ անգամներ գնահատվել են աշխարհահռչակ երաժիշտների կողմից։
Գույնը՝ սև
Չափերը (Բ×Լ×Խ)՝ 126 × 153 × 65 սմ
Քաշը՝ 248 կգ
-
Աշխատանքային ժամերի քանակը8 ամիս, 180 ժամ
-
Ընդհանուր նկարագիրԴասական գեղեցկություն անգերազանցելի ձայնով:
-
Ռեզոնանսային դեկայի փայտանյութըՌեզոնանսային դեկան պատրաստված է ծովի մակարդակից 1000 մ բարձրության վրա աճեցվող մանրաշերտ լեռնային եղևնուց։ Ծագումը՝ Վալ-դի-Ֆյեմե/Դոլոմիտային Ալպեր։ Այս նույն ռեզոնանսային փայտանյութը իր գործիքներում օգտագործել է Անտոնիո Ստրադիվարիուսը։
-
Ռեզոնանսային դեկայի կառուցվածքըՅուրաքանչյուր դեկա պատրաստված է մեմբրանի տեսքով, որի ձայնահաղորդիչ մակերեսը համապատասխանեցված է կոնկրետ գործիքի ակուստիկ առանձնահատկություններին՝ ջութակի դեկայի սկզբունքով։
-
Ռեզոնատոր-իրանՊատրաստված է եղևնու, կարմրափայտ ծառի, սոճու և թխկիատերև սոսու տեսակներից։
-
Չուգունե շրջանակՉուգունի յուրահատուկ բաղադրությունը և շրջանակի հատուկ ձևը թույլ են տալիս մարել վիբրացիաները, ուժեղացնում են լարերի էներգիան և բարելավում փոխանցման արագությունը։ Չուգունե շրջանակի և ակուստիկ փայտե մասերի բարձր ճշգրտությունը նվազագույնի է հասցնում շրջանակի ռեզոնանսը:
-
Ագրաֆներ/կապոդաստրԱգրաֆները ապահովում են լարերի ճշգրիտ դիրքավորումը բոլոր 88 տոների համար: Նման լուծումը ֆիրմայի կողմից կիրառվում է արդեն մոտ 170 տարի, նպաստելով դաշնամուրի բացառիկ հարուստ հնչեղությանը։
-
C. Bechstein կամրջակի կալիբրման համակարգ (ԿԿՀ)Կամուրջները պատրաստված են գերմանական բարձրորակ կարմիր հաճարից՝ օգտագործելով ինժեներական և թվածրագրային կառավարման ամենաժամանակակից տեխնոլոգիաներ։ Մինչև հարյուրերորդական միլիմետրի ճշգրտությունը երաշխավորում է ձայնի և հաճախականությունների կատարյալ փոխանցում դեկային:
-
Փայտյա մասերի միացումներըՕգտագործվում են ուժեղացված փայտա միացումներ։
-
ՎիրբելշտոկԽնամքով ընտրված պինդ փայտի մի քանի շերտեր (թխկու 5 միլիմետրանոց շերտեր):
-
ՍտեղնաշարԱմուր, առաձգական ստեղնաշար՝ իդեալական լծակների հարաբերակցությամբ։ Սև ստեղները պատված են էբենոսափայտի (սև ծառի) շերտով։ Սպիտակ ստեղները՝ առանձին կարելի է պատվիրել բարձրակարգ հանքանյութից արտաքին շերտով։ Ստեղնաշարը հատուկ մշակված է C. Bechstein ընկերության հետազոտությունների և զարգացման բաժնի կողմից։
-
ՄեխանիկաC. Bechstein ընկերության կողմից մշակված շատ բարդ և չափազանց ճշգրիտ պրոֆեսիոնալ մեխանիկա, որը բաղկացած է համերգային բոլոր ստանդարտներին համապատասխանեցված 2000 դետալներից։
-
Մուրճիկների գլխիկներըC. Bechstein-ի գերմանական ընկերության կողմից պատրաստված մուրճիկները ապահովում են համերգային չափանիշներով լավագույն դինամիկա և լավագույն նրբերանգներ: Մուրճիկի միջուկը ատրաստված են ընկուզենուց՝ գունեղ, ծավալուն, հստակ և ճշգրիտ ձայն ստանալու համար, և ծածկված է Գերմանիայում պատրաստված նորզելանդական բրդից՝ ավանդական, գաղտնի տեխնոլոգիայով։
-
Հպման դինամիկ բալանսավորում (Dynamic Touch Balancing)Զանգվածների և զսպանակային ուժի գերճշգրիտ հպում-քաշ բաշխում յուրաքանչյուր առանձին տոնի համար:
-
Իրանի երեսապատումըԻրանը պատրաստված է C. Bechstein-ի արտադրամասում՝ ամենաբարձր որակի քսան տարբեր դետալներից։ Պատված է բարձրակարգ լաքով, որը հղկվում է բարդ տեխնոլոգիաներով, մի քանի փուլով, ինչի արդյունքում ձեռք է բերվում կատարյալ փայլ և նրբագեղ ծածկույթ։
