Professional P 188

W. Hoffmann

C. Bechstein ապրանքանիշի դարավոր ավանդույթները կրող, ապշեցնող հնչողությամբ հզոր սրահի ռոյալ փորձառու և պրոֆեսիոնալ դաշնակահարների համար։

Տեխնիկական բնութագրեր
bluetooth Օժտված է C. Bechstein Connect Bluetooth MIDI - համակարգով (ներառված է)
tooltip
Bluetooth MIDI-ի շնորհիվ ձեր առջև կբացվի ստեղծագործական հավելվածների անսահման աշխարհի դուռը:
headphones Օժտված է C. Bechstein VARIO-Digitalsystem համակարգով (առանձին վաճառք)
tooltip
Ակուստիկ և թվային դաշնամուրների համադրություն: C. Bechstein VARIO նոր թվային համակարգի օգնությամբ ձեր ակուստիկ դաշնամուրը ձեռք կբերի լայն թվային հնարավորություններ՝ դուք կկարողանաք անջատել դաշնամուրի ձայնը և վայելել ձեր կատարումը ականջակալների միջոցով, ստանալ թվայնացված, բայց իրական հնչեղությամբ աուդիոֆայլեր և կիսվել դրանցով ձեր գործընկերների և մտերիմների հետ։
As low as 28 389 238 ֏

C. Bechstein ապրանքանիշի դարավոր ավանդույթները կրող, ապշեցնող հնչողությամբ հզոր սրահի ռոյալ փորձառու և պրոֆեսիոնալ դաշնակահարների համար։

Պատրաստված է հատուկ մշակում անցած լավագույն նյութերից, իսկ դեկան, մեխանիկան և հատկապես ստեղնաշարը մշակված են բացառիկ դիզայնով և վարպետությամբ՝ նույնիսկ ամենախստապահանջ երաժիշտների ողջ ներուժը բացահայտելու նպատակով։ Փայտե խլարարները (dampers)
առանց «գդալների» բարձրացնում են հպման ճշգրտությունը։

Քրոմե ձևավորումը որոշակի նրբագեղություն է հաղորդում ռոյալին։ 

Գույներ՝                                սև
Չափերը (Խ×Լ)՝                    188  × 153 սմ   
Քաշը՝                                     312 կգ

  • Ակուստիկ համակարգ
    Հատուկ կառուցվածքով ակուստիկա (ագրաֆներով)։
  • Երկաթյա շրջանակ
    Բարձրորակ երկաթյա շրջանակ, որը ձուլված է ֆուրանից պատրաստված կաղապարներում։
  • Դեկա
    Մեծ դեկա, որը հատուկ մշակվել է ձայնի տարածումը օպտիմալացնելու համար։
  • Ետևի շրջանակ
    Նախատեսված է օպտիմալ ամրություն ապահովելու համար, հաճարենուց պատրաստված ուժեղացված մուլտիպլեքսով։
  • Քրոմե դետալներ
    Քրոմե կցամասեր և քրոմի նմանությամբ թուջե շրջանակ (դաշնամուրները ներկված են մուրճային էֆեկտով արծաթագույն ներկով):
  • Կողերը
    Դեկայի կողերը ձգվում են մինչև բաս գոտի և ունեն ռեզոնանսային ձողիկներ։
  • Կամուրջը
    Ռոյալների երկար կամուրջը հատուկ մշակված է էներգիայի կորուստները նվազեցնելու նպատակով։
  • Մեխանիկայի կարգավորումը
    «Պրոֆեսիոնալ»
  • Ինտոնացիոն ստանդարտ
    Մուրճերի պրոֆեսիոնալ հնչյունավորում համերգային տեխնիկների կողմից։
  • Ստեղնաշար և մեխանիկա
    C. Bechstein-ի ստեղնաշար և մեխանիկա (լծակների օպտիմալացված փոխանցման թվեր գործակիցներ և ստեղնաշարի չսայթաքող մակերես):
  • Մուրճիկների գլխիկները
    C. Bechstein-ի մուրճիկի գլխիկները կարմրափայտի ձևավորմամբ ապահովում են նրբագույն հնչողություն պրոֆեսիոնալ պահանջների համար։
  • Կափարիչ
    Կափարիչի կարգավորվող հենակներ։
Designed by VC Design Team Developed by Studio One
© 2025 Forte Piano