Professional P 126
Գերազանց գործիք կամերային երաժշտության համար, գնի և որակի գերազանց համադրություն։ Նախագծված է Գերմանիայում՝ C. Bechstein-ի հետազոտությունների և զարգացման բաժնի կողմից և արտադրված Չեխիայում՝ խստագույնս պահպանելով C. Bechstein-ի հարուստ ավանդույթները և կատարյալ որակը։
| bluetooth |
Օժտված է C. Bechstein Connect Bluetooth MIDI - համակարգով (ներառված է)
tooltip
Bluetooth MIDI-ի շնորհիվ ձեր առջև կբացվի ստեղծագործական հավելվածների անսահման աշխարհի դուռը:
|
|---|---|
| headphones |
Օժտված է C. Bechstein VARIO-Digitalsystem համակարգով (առանձին վաճառք)
tooltip
Ակուստիկ և թվային դաշնամուրների համադրություն: C. Bechstein VARIO նոր թվային համակարգի օգնությամբ ձեր ակուստիկ դաշնամուրը ձեռք կբերի լայն թվային հնարավորություններ՝ դուք կկարողանաք անջատել դաշնամուրի ձայնը և վայելել ձեր կատարումը ականջակալների միջոցով, ստանալ թվայնացված, բայց իրական հնչեղությամբ աուդիոֆայլեր և կիսվել դրանցով ձեր գործընկերների և մտերիմների հետ։
|
Գերազանց գործիք կամերային երաժշտության համար, գնի և որակի գերազանց համադրություն։
Նախագծված է Գերմանիայում՝ C. Bechstein-ի հետազոտությունների և զարգացման բաժնի կողմից և արտադրված Չեխիայում՝ խստագույնս պահպանելով C. Bechstein-ի հարուստ ավանդույթները և կատարյալ որակը։
Համերգային դաշնամուր՝ ստեղների գերազանց արձագանքով, կայացած դաշնակահարների և սիրող երաժիշտների համար։
W.Hoffmann Professional P 126 համերգային դաշնամուրի լծակների հարաբերակցությունները հատուկ մշակվել են նվագելու գործընթացի օպտիմալացման և նրբագույն, գերճշգրիտ հպում ապահովելու համար: Մուրճիկերի գլխիկները արտադրվում են բացառապես C. Bechstein-ի մայր գործարանում, դրանց բացառիկ որակը և բարձրակարգ, հատուկ մշակված նյութերը ապահովում են կատարյալ հնչեղություն և անզուգական որակ, ինչը հաստատվում է մամուլի բազմաթիվ հրապարակումներում։
Խոշոր, հզոր դեկան արտադրվում է C. Bechstein-ի կողմից մշակված հատուկ տեխնոլոգիայով, ինչը ապահովում է գերազանց զգայունություն ու դինամիկ հնչյուններ: Իսկ քրոմապատ դետալները յուրահատուկ տեսք են հաղորդում այս գործիքին։
Գույներ՝ սև
Չափերը (Բ×Լ×Խ)՝ 126 × 150 × 63 սմ
Քաշը՝ 252 կգ
-
Ակուստիկ համակարգՀատուկ կառուցվածքով ակուստիկա (ագրաֆներով)։
-
Երկաթյա շրջանակԲարձրորակ երկաթյա շրջանակ, որը ձուլված է ֆուրանից պատրաստված կաղապարներում։
-
ԴեկաՄեծ դեկա, որը հատուկ մշակվել է ձայնի տարածումը օպտիմալացնելու համար։
-
Ետևի շրջանակՆախատեսված է օպտիմալ ամրություն ապահովելու համար, հաճարենուց պատրաստված ուժեղացված մուլտիպլեքսով։
-
Քրոմե դետալներՔրոմե կցամասեր և քրոմի նմանությամբ թուջե շրջանակ (դաշնամուրները ներկված են մուրճային էֆեկտով արծաթագույն ներկով):
-
ԿողերըԴեկայի կողերը ձգվում են մինչև բաս գոտի և ունեն ռեզոնանսային ձողիկներ։
-
ԿամուրջըՌոյալների երկար կամուրջը հատուկ մշակված է էներգիայի կորուստները նվազեցնելու նպատակով։
-
Մեխանիկայի կարգավորումը«Պրոֆեսիոնալ»
-
Ինտոնացիոն ստանդարտՄուրճերի պրոֆեսիոնալ հնչյունավորում համերգային տեխնիկների կողմից։
-
Ստեղնաշար և մեխանիկաC. Bechstein-ի ստեղնաշար և մեխանիկա (լծակների օպտիմալացված փոխանցման թվեր գործակիցներ և ստեղնաշարի չսայթաքող մակերես):
-
Մուրճիկների գլխիկներըC. Bechstein-ի մուրճիկի գլխիկները կարմրափայտի ձևավորմամբ ապահովում են նրբագույն հնչողություն պրոֆեսիոնալ պահանջների համար։
