Professional P 114

W. Hoffmann

Կոմպակտ դաշնամուր պահանջկոտ դաշնակահարների համար։ Professional P 114-ը պրոֆեսիոնալ շարքի ամենափոքր դաշնամուրն է, որը սակայն, օժտված է ձայնի զարմանալի հզորությամբ, խորությամբ բարձր ճշգրտության մեխանիզմով։ Քրոմապատ դետալները և արծաթագույն չուգունե շրջանակը յուրահատուկ նրբագեղություն են հաղորդում այս գործիքին։

Տեխնիկական բնութագրեր
bluetooth Օժտված է C. Bechstein Connect Bluetooth MIDI - համակարգով (ներառված է)
tooltip
Bluetooth MIDI-ի շնորհիվ ձեր առջև կբացվի ստեղծագործական հավելվածների անսահման աշխարհի դուռը:
headphones Օժտված է C. Bechstein VARIO-Digitalsystem համակարգով (առանձին վաճառք)
tooltip
Ակուստիկ և թվային դաշնամուրների համադրություն: C. Bechstein VARIO նոր թվային համակարգի օգնությամբ ձեր ակուստիկ դաշնամուրը ձեռք կբերի լայն թվային հնարավորություններ՝ դուք կկարողանաք անջատել դաշնամուրի ձայնը և վայելել ձեր կատարումը ականջակալների միջոցով, ստանալ թվայնացված, բայց իրական հնչեղությամբ աուդիոֆայլեր և կիսվել դրանցով ձեր գործընկերների և մտերիմների հետ։
As low as 10 723 023 ֏

Կոմպակտ դաշնամուր պահանջկոտ դաշնակահարների համար։

Professional P 114-ը պրոֆեսիոնալ շարքի ամենափոքր դաշնամուրն է, որը սակայն, օժտված է ձայնի զարմանալի հզորությամբ, խորությամբ բարձր ճշգրտության մեխանիզմով։ Քրոմապատ դետալները և արծաթագույն չուգունե շրջանակը յուրահատուկ նրբագեղություն են հաղորդում այս գործիքին։ Սա հենց այն է, ինչ ձեզ պետք է, եթե փնտրում եք ոչ մեծ չափերի գործիք հզոր, հավասարակշռված ձայնով և գերազանց պրոֆեսիոնալ հնչողությամբ, որն ապահովվում է ռեզոնանսային դեկայի հատուկ դիզայնի, պրոֆեսիոնալ մուրճիկների գլխիկների, գերազանց հպման շնորհիվ։       

Մանրակրկիտորեն ընտրված նյութերը, կատարյալ մշակված և հմուտ վարպետների ձեռքի աշխատանքով հավաքված դետալները այս դաշնամուրը դարձնում են գնի և որակի կատարյալ համադրություն Եվրոպական չափանիշներին համապատասխան։

W.Hoffmann Professional շարքի բոլոր դաշնամուրները առանձնանում են իրենց ամրությամբ և հզոր, գեղեցիկ ձայնով։  

Գույներ՝                                սև, սպիտակ  
Չափերը (Բ×Լ×Խ)՝                114 × 150 × 61 սմ    
Քաշը՝                                   230 կգ

  • Ակուստիկ համակարգ
    Հատուկ կառուցվածքով ակուստիկա (ագրաֆներով)։
  • Երկաթյա շրջանակ
    Բարձրորակ երկաթյա շրջանակ, որը ձուլված է ֆուրանից պատրաստված կաղապարներում։
  • Դեկա
    Մեծ դեկա, որը հատուկ մշակվել է ձայնի տարածումը օպտիմալացնելու համար։
  • Ետևի շրջանակ
    Նախատեսված է օպտիմալ ամրություն ապահովելու համար, հաճարենուց պատրաստված ուժեղացված մուլտիպլեքսով։
  • Քրոմե դետալներ
    Քրոմե կցամասեր և քրոմի նմանությամբ թուջե շրջանակ (դաշնամուրները ներկված են մուրճային էֆեկտով արծաթագույն ներկով):
  • Կողերը
    Դեկայի կողերը ձգվում են մինչև բաս գոտի և ունեն ռեզոնանսային ձողիկներ։
  • Կամուրջը
    Ռոյալների երկար կամուրջը հատուկ մշակված է էներգիայի կորուստները նվազեցնելու նպատակով։
  • Մեխանիկայի կարգավորումը
    «Պրոֆեսիոնալ»
  • Ինտոնացիոն ստանդարտ
    Մուրճերի պրոֆեսիոնալ հնչյունավորում համերգային տեխնիկների կողմից։
  • Ստեղնաշար և մեխանիկա
    C. Bechstein-ի ստեղնաշար և մեխանիկա (լծակների օպտիմալացված փոխանցման թվեր գործակիցներ և ստեղնաշարի չսայթաքող մակերես):
  • Մուրճիկների գլխիկները
    C. Bechstein-ի մուրճիկի գլխիկները կարմրափայտի ձևավորմամբ ապահովում են նրբագույն հնչողություն պրոֆեսիոնալ պահանջների համար։
Designed by VC Design Team Developed by Studio One
© 2025 Forte Piano