Concert D 282
C. Bechstein D 282 համերգային ռոյալը էլիտար երաժշտական գործիք է իդելական կատարողական հատկանիշներով, ձայնի անհավանական որակով և էքսպրեսիայով, նախատեսված մեծ համերգասրահների համար։ Ձեռքի աշխատանքի գլուխգործոց՝ պատրաստված Գերմանիայում նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ: Դաշնամուրների արտադրության ավելի քան 160-ամյա փորձը շարունակական և հուսալի աշխատանքի վկայությունն է:
| bluetooth |
Օժտված է C. Bechstein Connect Bluetooth MIDI - համակարգով (ներառված է)
tooltip
Bluetooth MIDI-ի շնորհիվ ձեր առջև կբացվի ստեղծագործական հավելվածների անսահման աշխարհի դուռը:
|
|---|---|
| headphones |
Օժտված է C. Bechstein VARIO-Digitalsystem համակարգով (առանձին վաճառք)
tooltip
Ակուստիկ և թվային դաշնամուրների համադրություն: C. Bechstein VARIO նոր թվային համակարգի օգնությամբ ձեր ակուստիկ դաշնամուրը ձեռք կբերի լայն թվային հնարավորություններ՝ դուք կկարողանաք անջատել դաշնամուրի ձայնը և վայելել ձեր կատարումը ականջակալների միջոցով, ստանալ թվայնացված, բայց իրական հնչեղությամբ աուդիոֆայլեր և կիսվել դրանցով ձեր գործընկերների և մտերիմների հետ։
|
C. Bechstein D 282 համերգային ռոյալը էլիտար երաժշտական գործիք է իդելական կատարողական հատկանիշներով, ձայնի անհավանական որակով և էքսպրեսիայով, նախատեսված մեծ համերգասրահների համար։
Ձեռքի աշխատանքի գլուխգործոց՝ պատրաստված Գերմանիայում նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ: Դաշնամուրների արտադրության ավելի քան 160-ամյա փորձը շարունակական և հուսալի աշխատանքի վկայությունն է:
C. Bechstein D 282 մոդելը մշակվել է C. Bechstein-ի բարձրակարգ ինժեներների և դաշնամուրի հմուտ վարպետների կողմից՝ աշխարհահռչակ դաշնակահարների հետ ակտիվ քննարկումներից և խորհրդակցություններից հետո։ Իր թափանցիկ հնչողությամբ և տոնային գույների անզուգական հարստությամբ աս լեգենդար գործիքը նոր ստանդարտներ է սահմանում դաշնամուրների արտադրության ոլորտում։
Աշխարհի հայտնի դաշնակահարները մշտապես ընդգծում են այդ գործիքի անգերազանցելի բնութագրերը՝ զարմանալիորեն հզոր ձայն, նրբագեղ և բարձր ճշգրտության կատարում։ C. Bechstein D 282 ռոյալի մեջ կյանքի են կոչվել բոլոր իդեալական պատկերացումները համերգային գործիքի մասին՝ այն առանձնանում է աներևակայելի տոնային սպեկտրով, ձայնի զարմանալի թափանցիկությամբ և լիովին հարմարեցված է ժամանակակից պահանջներին՝ դինամիկայի, ուժի և էքսպրեսիայի առումով։
C. Bechstein D 282 համերգային ռոյալի հիմնական բնութագրերը
Բացառիկ հզորություն
Կիրառական Ֆիզիկայի Դաշնային Ինստիտուտի կողմից իրականացված փորձարկումների արդյունքում հաստատվել են C. Bechstein D 282 համերգային ռոյալի աննախադեպ հնչեղ և հզոր ձայնը՝ չուգունի շրջանակի նոր դիզայնի շնորհիվ, որն ապահովում է անզուգական ձայնային պրոյեկցիա, իսկ նրա սենսացիոն ձայնահաղորդականությունը աննախադեպ շքեղություն և ուժ է հաղորդում հնչյուններին։
Բացառիկ աշխատանք
Գերզգայուն արձագանքմամբ և գերճշգրիտ գործող մեխանիզմը հնարավորություն է տալիս կատարելապես վերահսկել ձեր կատարումը: Մեխանիզմը ներառում է C. Bechstein-ի կողմից պատրաստված անզուգական որակի, ունիկալ բնութագրերով մուրճիկներ, որոնք ապահովվում են հարվածի առավելագույն վերահսկելիություն և նախատեսված են հատկապես մեծ համերգասրահների ակուստիկ պահանջները բավարարելու համար։
Բացառիկ ձայն
Կատարյալ երգեցիկ, գույներով հարուստ ձայն առանց որևէ մետաղական կոպիտ երանքների։ Ձայնի բացառիկ հնչեղության շնորհիվ, նույնիսկ դահլիճի ամենավերջին շարքերում նստած հանդիսատեսը կարող է լսել ամենացածր հնչյունները (pianissimo): D 282 մոդելի բացառիկ ձայնը և հնչեղությունը այն կատարյալ է դարձնում ցանկացած ոճի ստեղծագործություն կատարելու համար։
Գույներ՝ սև, սպիտակ
Չափերը (Ե×Լ)՝ 282 × 160 սմ
Քաշը՝ 521 կգ
-
Աշխատանքային ժամերի քանակը15 ամիս, 420-500 ժամ (մոդելից կախված)
-
Ընդհանուր նկարագիրԷլիտար երաժշտական գործիք է իդելական կատարողական հատկանիշներով, ձայնի անհավանական որակով և էքսպրեսիայով, նախատեսված մեծ համերգասրահների համար։
-
Ռեզոնանսային դեկայի փայտանյութըՌեզոնանսային դեկան պատրաստված է ծովի մակարդակից 1000 մ բարձրության վրա աճեցվող մանրաշերտ լեռնային եղևնուց։ Ծագումը՝ Վալ-դի-Ֆյեմե/Դոլոմիտային Ալպեր։ Այս նույն ռեզոնանսային փայտանյութը իր գործիքներում օգտագործել է Անտոնիո Ստրադիվարիուսը։
-
Ռեզոնանսային դեկայի կառուցվածքըՅուրաքանչյուր դեկա պատրաստված է մեմբրանի տեսքով, որի ձայնահաղորդիչ մակերեսը համապատասխանեցված է կոնկրետ գործիքի ակուստիկ առանձնահատկություններին՝ ջութակի դեկայի սկզբունքով։
-
Ռեզոնատոր-իրանՊատրաստված է եղևնու, կարմրափայտ ծառի, յավորի, սոճու և թխկիատերև սոսու տեսակներից։
-
Չուգունե շրջանակՉուգունի յուրահատուկ բաղադրությունը և շրջանակի հատուկ ձևը թույլ են տալիս մարել վիբրացիաները, ուժեղացնում են բարձր հաճախային լարերի էներգիան և բարելավում փոխանցման արագությունը։ Շրջանակի չափազանց հարթ մակերեսը և ձայնաուժեղացուցիչ բոլոր տարրերի օպտիմալացված դասավորությունը երաշխավորում են հարմոնիկ տարրերը (harmonic partials) հնարավոր ամենաբարձր հաճախականություններում:
-
Ռեզոնատորի համակարգըB, C և D մոդելները օժտված են կարգավորվող չուգունե ռեզոնատորով, որը օպտիմալացնում է բարձր հաճախության լարերի տեմբրը և ճառագայթման ուժը:
-
Ագրաֆներ/կապոդաստրԱգրաֆները ապահովում են բաս և միջին լարերի ճշգրիտ դիրքավորումը: Բարձր հաճախային լարերը հենվում են կապոդաստրի վրա, որը չուգունե շրջանակի մի մասն է կազմում:
-
C. Bechstein կամրջակի կալիբրման համակարգ (ԿԿՀ)Կամուրջները պատրաստված են բարձրորակ, ուղղահայաց հարթեցված թխկատերև սոսու շերտերից՝ օգտագործելով ժամանակակից թվածրագրային կառավարման տեխնոլոգիաներ: Մինչև հարյուրերորդական միլիմետրի ճշգրտությունը երաշխավորում է ձայնի և հաճախականությունների կատարյալ փոխանցում դեկային:
-
Փայտյա մասերի միացումները«Ծիծեռնակի պոչ» տիպի ուժեղացված փայտա միացումներ կանգնակների և ներքին կողեզրերի միջև։
-
ՎիրբելշտոկԳերազանց որակի փինբլոկ՝ հյուսիսամերիկյան պինդ թխկու մի քանի խաչաձևված շերտերով։ Չուգունե շրջանակը առանց գամերի, ավանդական բարձրակարգ ուղիղ ոլորող մոմենտ համերգային դաշնամուրների համար։
-
ՍտեղնաշարԱմուր, առաձգական ստեղնաշար՝ համերգային ելույթների համար իդեալական լծակների հարաբերակցությամբ։ Սև ստեղները պատված են էբենոսափայտի (սև ծառի) շերտով։ Սպիտակ ստեղները՝ առանձին կարելի է պատվիրել բարձրակարգ հանքանյութից արտաքին շերտով։ Ստեղնաշարը հատուկ մշակված է C. Bechstein ընկերության հետազոտությունների և զարգացման բաժնի կողմից։
-
ՄեխանիկաC. Bechstein ընկերության կողմից մշակված շատ բարդ և չափազանց ճշգրիտ պրոֆեսիոնալ մեխանիկա, որը բաղկացած է համերգային բոլոր ստանդարտներին համապատասխանեցված 2000 դետալներից։
-
Մուրճիկների գլխիկներըC. Bechstein-ի գերմանական ընկերության կողմից պատրաստված մուրճիկները ապահովում են համերգային չափանիշներով լավագույն դինամիկա և լավագույն նրբերանգներ:
-
Հպման դինամիկ բալանսավորում (Dynamic Touch Balancing)Զանգվածների և զսպանակային ուժի գերճշգրիտ հպում-քաշ բաշխում յուրաքանչյուր առանձին տոնի համար:
-
Իրանի երեսապատումըԻրանը պատված է բարձրակարգ լաքով, որը հղկվում է մի քանի փուլով, որի արդյունքում ձեռք է բերվում կատարյալ փայլ և նրբագեղ ծածկույթ։
