Concert C 234

C. Bechstein Concert & Residence

Գերազանց հզորություն և դինամիկա, բարձր ճշգրտության մեխանիզմ։ Եզակի ձեռքի աշխատանք պատրաստված Գերմանիայում։ Երաժշտական գործիքների այս գլուխգործոցի պատրաստումը տևում է մի քանի տարի, որի արդյունքում ստեղծվում է երաժշտական շքեղ մի ադամանդ՝ չափազանց գունեղ տեմբրով, ձայնային բազմազանությամբ և կատարյալ ճշգրիտ մեխանիզմով։

Տեխնիկական բնութագրեր
bluetooth Օժտված է C. Bechstein Connect Bluetooth MIDI - համակարգով (ներառված է)
tooltip
Bluetooth MIDI-ի շնորհիվ ձեր առջև կբացվի ստեղծագործական հավելվածների անսահման աշխարհի դուռը:
headphones Օժտված է C. Bechstein VARIO-Digitalsystem համակարգով (առանձին վաճառք)
tooltip
Ակուստիկ և թվային դաշնամուրների համադրություն: C. Bechstein VARIO նոր թվային համակարգի օգնությամբ ձեր ակուստիկ դաշնամուրը ձեռք կբերի լայն թվային հնարավորություններ՝ դուք կկարողանաք անջատել դաշնամուրի ձայնը և վայելել ձեր կատարումը ականջակալների միջոցով, ստանալ թվայնացված, բայց իրական հնչեղությամբ աուդիոֆայլեր և կիսվել դրանցով ձեր գործընկերների և մտերիմների հետ։
As low as 95 800 742 ֏

Գերազանց հզորություն և դինամիկա, բարձր ճշգրտության մեխանիզմ։

Եզակի ձեռքի աշխատանք պատրաստված Գերմանիայում։ Երաժշտական գործիքների այս գլուխգործոցի պատրաստումը տևում է մի քանի տարի, որի արդյունքում ստեղծվում է երաժշտական շքեղ մի ադամանդ՝ չափազանց գունեղ տեմբրով, ձայնային բազմազանությամբ և կատարյալ ճշգրիտ մեխանիզմով։ Գործիքների որակի կատարելագործման նպատակով C. Bechstein ընկերության մասնագետները պարբերաբար հանդիպումներ և քննարկումներ են ունենում միջազգային մակարդակի դաշնակահարների հետ։     

C. Bechstein Concert C 234 դաշնամուրը առանձնանում է աներևակայելի տոնային սպեկտրով, ձայնի զարմանալի թափանցիկությամբ և լիովին հարմարեցված է ժամանակակից պահանջներին՝ դինամիկայի, ուժի և էքսպրեսիայի առումով։

C. Bechstein C 234  կիսահամերգային ռոյալի հիմնական բնութագրերը Գերազանց հնչողություն՝ ապահովվում է բարձրակարգ երկաթից ձուլված շրջանակի օգնությամբ, որը համալրված է կապոդաստրով և C. Bechstein դուպլեքս մասշտաբով՝ ձայնի դիֆուզիայի (տարածման) օպտիմալացման համար։

Հզոր մեխանիզմ ՝ C. Bechstein-ի գերմանական ընկերության կողմից պատրաստված մուրճիկները ապահովում են համերգային չափանիշներով լավագույն դինամիկա և լավագույն նրբերանգներ:

Բարձր ճշգրտություն՝ C. Bechstein-ի գերճշգրիտ մեխանիզմը իր կատարելությամբ կարող է ոգեշնչել նույնիսկ ամենապահանջկոտ դաշնակահարներին։

Ունիվերսալություն՝ C. Bechstein C 234 կիսահամերգային դաշնամուրը իդելական է միջին չափի համերգային դահլիճների համար, կարող է օգտագործվել ցանկացած ոճի երաժշտության համար և հատկապես՝ կամերային։

Գույներ՝ սև, սպիտակ, կարմրափայտ (mahogany), ընկուզենի, բրգաձև կարմրափայտ, սանթոս պալիսանդր քրոմ, ընկուզենու տեսակներ
Չափերը (Ե×Լ)՝                     234  × 159 սմ
Քաշը՝                                     437 կգ 


  • Աշխատանքային ժամերի քանակը
    15 ամիս, 420-500 ժամ (մոդելից կախված)
  • Ընդհանուր նկարագիր
    Գերազանց հզորություն և դինամիկա, բարձր ճշգրտության մեխանիզմ։
  • Ռեզոնանսային դեկայի փայտանյութը
    Ռեզոնանսային դեկան պատրաստված է ծովի մակարդակից 1000 մ բարձրության վրա աճեցվող մանրաշերտ լեռնային եղևնուց։ Ծագումը՝ Վալ-դի-Ֆյեմե/Դոլոմիտային Ալպեր։ Այս նույն ռեզոնանսային փայտանյութը իր գործիքներում օգտագործել է Անտոնիո Ստրադիվարիուսը։
  • Ռեզոնանսային դեկայի կառուցվածքը
    Յուրաքանչյուր դեկա պատրաստված է մեմբրանի տեսքով, որի ձայնահաղորդիչ մակերեսը համապատասխանեցված է կոնկրետ գործիքի ակուստիկ առանձնահատկություններին՝ ջութակի դեկայի սկզբունքով։
  • Ռեզոնատոր-իրան
    Պատրաստված է եղևնու, կարմրափայտ ծառի, սոճու և թխկիատերև սոսու տեսակներից։
  • Չուգունե շրջանակ
    Չուգունի յուրահատուկ բաղադրությունը և շրջանակի հատուկ ձևը թույլ են տալիս մարել վիբրացիաները, ուժեղացնում են լարերի էներգիան և բարելավում փոխանցման արագությունը։ Շրջանակի չափազանց հարթ մակերեսը և ձայնաուժեղացուցիչ բոլոր տարրերի օպտիմալացված դասավորությունը երաշխավորում են հարմոնիկ տարրերը (harmonic partials) հնարավոր ամենաբարձր հաճախականություններում:
  • Ռեզոնատորի համակարգը
    B, C և D մոդելները օժտված են կարգավորվող չուգունե ռեզոնատորով, որը օպտիմալացնում է բարձր հաճախության լարերի տեմբրը և ճառագայթման ուժը:
  • Ագրաֆներ/կապոդաստր
    Ագրաֆները ապահովում են բաս և միջին լարերի ճշգրիտ դիրքավորումը: Բարձր հաճախային լարերը հենվում են կապոդաստրի վրա, որը չուգունե շրջանակի մի մասն է կազմում:
  • C. Bechstein կամրջակի կալիբրման համակարգ (ԿԿՀ)
    Կամուրջները պատրաստված են բարձրորակ, ուղղահայաց հարթեցված թխկատերև սոսու շերտերից՝ օգտագործելով ժամանակակից թվածրագրային կառավարման տեխնոլոգիաներ: Մինչև հարյուրերորդական միլիմետրի ճշգրտությունը երաշխավորում է ձայնի և հաճախականությունների կատարյալ փոխանցում դեկային:
  • Փայտյա մասերի միացումները
    «Ծիծեռնակի պոչ» տիպի ուժեղացված փայտա միացումներ կանգնակների և ներքին կողեզրերի միջև։
  • Վիրբելշտոկ
    Գերազանց որակի փինբլոկ՝ հյուսիսամերիկյան պինդ թխկու մի քանի խաչաձևված շերտերով։ Չուգունե շրջանակը առանց գամերի, ավանդական բարձրակարգ ուղիղ ոլորող մոմենտ համերգային դաշնամուրների համար։
  • Ստեղնաշար
    Ամուր, առաձգական ստեղնաշար՝ համերգային ելույթների համար իդեալական լծակների հարաբերակցությամբ։ Սև ստեղները պատված են էբենոսափայտի (սև ծառի) շերտով։ Սպիտակ ստեղները՝ առանձին կարելի է պատվիրել բարձրակարգ հանքանյութից արտաքին շերտով։ Ստեղնաշարը հատուկ մշակված է C. Bechstein ընկերության հետազոտությունների և զարգացման բաժնի կողմից։
  • Մեխանիկա
    C. Bechstein ընկերության կողմից մշակված շատ բարդ և չափազանց ճշգրիտ պրոֆեսիոնալ մեխանիկա, որը բաղկացած է համերգային բոլոր ստանդարտներին համապատասխանեցված 2000 դետալներից։
  • Մուրճիկների գլխիկները
    C. Bechstein-ի գերմանական ընկերության կողմից պատրաստված մուրճիկները ապահովում են համերգային չափանիշներով լավագույն դինամիկան և լավագույն նրբերանգները:
  • Հպման դինամիկ բալանսավորում (Dynamic Touch Balancing)
    Զանգվածների և զսպանակային ուժի գերճշգրիտ հպում-քաշ բաշխում յուրաքանչյուր առանձին տոնի համար:
  • Իրանի երեսապատումը
    Իրանը պատված է բարձրակարգ լաքով, որը հղկվում է մի քանի փուլով, որի արդյունքում ձեռք է բերվում կատարյալ փայլ և նրբագեղ ծածկույթ։
Designed by VC Design Team Developed by Studio One
© 2025 Forte Piano