Concert B 212
C. Bechstein B 212 սրահի ռոյալը Բեխշտայն ընկերության R&D բաժնի ինժեներները մշակել են համագործակցելով բազմաթիվ հայտնի դաշնակահարների և կոնսերվատորիայի ուսուցիչների հետ: Այս հրաշալի գործիքը իր շատ առանձնահատկություններով նման է C. Bechstein C 234 և D 282 համերգային մոդելներին:
| bluetooth |
Օժտված է C. Bechstein Connect Bluetooth MIDI - համակարգով (ներառված է)
tooltip
Bluetooth MIDI-ի շնորհիվ ձեր առջև կբացվի ստեղծագործական հավելվածների անսահման աշխարհի դուռը:
|
|---|---|
| headphones |
Օժտված է C. Bechstein VARIO-Digitalsystem համակարգով (առանձին վաճառք)
tooltip
Ակուստիկ և թվային դաշնամուրների համադրություն: C. Bechstein VARIO նոր թվային համակարգի օգնությամբ ձեր ակուստիկ դաշնամուրը ձեռք կբերի լայն թվային հնարավորություններ՝ դուք կկարողանաք անջատել դաշնամուրի ձայնը և վայելել ձեր կատարումը ականջակալների միջոցով, ստանալ թվայնացված, բայց իրական հնչեղությամբ աուդիոֆայլեր և կիսվել դրանցով ձեր գործընկերների և մտերիմների հետ։
|
Ձեռքի աշխատանք ուղիղ Գերմանիայից։
C. Bechstein B 212 սրահի ռոյալը Բեխշտայն ընկերության R&D բաժնի ինժեներները մշակել են համագործակցելով բազմաթիվ հայտնի դաշնակահարների և կոնսերվատորիայի ուսուցիչների հետ: Այս հրաշալի գործիքը իր շատ առանձնահատկություններով նման է C. Bechstein C 234 և D 282 համերգային մոդելներին:
C. Bechstein B 212 սրահի ռոյալը հանդիսանում է սիրողական և պրոֆեսիոնալ երաժիշտների ամենօրյա իդեալական ուղեկիցը, պատճառելով անսահմանափակ կատարողական հաճույք: Այն շատ հարմար է մենահամերգների համար և շատ հաճախ կարելի է հանդիպել կոնսերվատորիաներում և մասնավոր երաժշտական ստուդիաներում:
Արտադրության գաղտնիքները
C. Bechstein B 212 սրահի ռոյալի արտադրության մեջ կիրառվում են դեռևս 1853 թվականից կուտակված մասնագիտական գաղտնիքները՝ թարմացված C. Bechstein R&D բաժնի կողմից մշակված ամենավերջին նորարարական տեխնոլոգիաներով։ Փորձառու վարպետների տարիներով մշակված ձեռքի աշխատանքի շնորհիվ ուրաքանչյուր գործիքի ակուստիկ մեխանիզմը օժտված է իր անհատականությամբ և ուրույն առանձնահատկություններով։ Փին բլոկի բարձրորակ փայտի ինը շերտերն ապահովում են գործիքի չափազանց ճշգրիտ և երկարատև լարվածք:
Սա մի հիասքանչ գործիք է ամենապահանջկոտ կատարողների համար, իդեալական հնչողություն՝ գնահատված աշխարհի բազմաթիվ հայտնի դաշնակահարների կողմից:
Գույներ՝ սև, սպիտակ, կարմրափայտ (mahogany), ընկուզենի, բալագույն, բրգաձև կարմրափայտ, սանթոս պալիսանդր քրոմ, ընկուզենու տեսակներ
Չափերը (Ե×Լ)՝ 212 × 156 սմ
Քաշը՝ 399 կգ
-
Աշխատանքային ժամերի քանակը15 ամիս, 420-500 ժամ (մոդելից կախված):
-
Ընդհանուր նկարագիրՁեռքի աշխատանք ուղիղ Գերմանիայից։
-
Ռեզոնանսային դեկայի փայտանյութըՌեզոնանսային դեկան պատրաստված է ծովի մակարդակից 1000 մ բարձրության վրա աճեցվող մանրաշերտ լեռնային եղևնուց։ Ծագումը՝ Վալ-դի-Ֆյեմե/Դոլոմիտային Ալպեր։ Այս նույն ռեզոնանսային փայտանյութը իր գործիքներում օգտագործել է Անտոնիո Ստրադիվարիուսը։
-
Ռեզոնանսային դեկայի կառուցվածքըՅուրաքանչյուր դեկա պատրաստված է մեմբրանի տեսքով, որի ձայնահաղորդիչ մակերեսը համապատասխանեցված է կոնկրետ գործիքի ակուստիկ առանձնահատկություններին՝ ջութակի դեկայի սկզբունքով։
-
Ռեզոնատոր-իրանՊատրաստված է եղևնու, կարմրափայտ ծառի, յավորի, սոճու և թխկիատերև սոսու տեսակներից։
-
Չուգունե շրջանակՉուգունի յուրահատուկ բաղադրությունը և շրջանակի հատուկ ձևը թույլ են տալիս մարել վիբրացիաները, ուժեղացնում են բարձր հաճախային լարերի էներգիան և բարելավում փոխանցման արագությունը։ Շրջանակի չափազանց հարթ մակերեսը և ձայնաուժեղացուցիչ բոլոր տարրերի օպտիմալացված դասավորությունը երաշխավորում են հարմոնիկ տարրերը (harmonic partials) հնարավոր ամենաբարձր հաճախականություններում:
-
Ռեզոնատորի համակարգըB, C և D մոդելները օժտված են կարգավորվող չուգունե ռեզոնատորով, որը օպտիմալացնում է բարձր հաճախության լարերի տեմբրը և ճառագայթման ուժը:
-
Ագրաֆներ/կապոդաստրԱգրաֆները ապահովում են բաս և միջին լարերի ճշգրիտ դիրքավորումը: Բարձր հաճախային լարերը հենվում են կապոդաստրի վրա, որը չուգունե շրջանակի մի մասն է կազմում:
-
C. Bechstein կամրջակի կալիբրման համակարգ (ԿԿՀ)Կամուրջները պատրաստված են բարձրորակ, ուղղահայաց հարթեցված թխկատերև սոսու շերտերից՝ օգտագործելով ժամանակակից թվածրագրային կառավարման տեխնոլոգիաներ: Մինչև հարյուրերորդական միլիմետրի ճշգրտությունը երաշխավորում է ձայնի և հաճախականությունների կատարյալ փոխանցում դեկային:
-
Փայտյա մասերի միացումները«Ծիծեռնակի պոչ» տիպի ուժեղացված փայտա միացումներ կանգնակների և ներքին կողեզրերի միջև։
-
ՎիրբելշտոկԳերազանց որակի փինբլոկ՝ հյուսիսամերիկյան պինդ թխկու մի քանի խաչաձևված շերտերով։ Չուգունե շրջանակը առանց գամերի, ավանդական բարձրակարգ ուղիղ ոլորող մոմենտ համերգային դաշնամուրների համար։
-
ՍտեղնաշարԱմուր, առաձգական ստեղնաշար՝ համերգային ելույթների համար իդեալական լծակների հարաբերակցությամբ։ Սև ստեղները պատված են էբենոսափայտի (սև ծառի) շերտով։ Սպիտակ ստեղները՝ առանձին կարելի է պատվիրել բարձրակարգ հանքանյութից արտաքին շերտով։ Ստեղնաշարը հատուկ մշակված է C. Bechstein ընկերության հետազոտությունների և զարգացման բաժնի կողմից։
-
ՄեխանիկաC. Bechstein ընկերության կողմից մշակված շատ բարդ և չափազանց ճշգրիտ պրոֆեսիոնալ մեխանիկա, որը բաղկացած է համերգային բոլոր ստանդարտներին համապատասխանեցված 2000 դետալներից։
-
Մուրճիկների գլխիկներըC. Bechstein-ի գերմանական ընկերության կողմից պատրաստված մուրճիկները ապահովում են համերգային չափանիշներով լավագույն դինամիկա և լավագույն նրբերանգներ:
-
Հպման դինամիկ բալանսավորում (Dynamic Touch Balancing)Զանգվածների և զսպանակային ուժի գերճշգրիտ հպում-քաշ բաշխում յուրաքանչյուր առանձին տոնի համար:
-
Իրանի երեսապատումըԻրանը պատված է բարձրակարգ լաքով, որը հղկվում է մի քանի փուլով, որի արդյունքում ձեռք է բերվում կատարյալ փայլ և նրբագեղ ծածկույթ։
