Concert A 192 (M/P 192)
Հիասքանչ նրբերանգներ, գերազանց մեխանիկա, հրաշագեղ հնչողություն։ Ձեռքի աշխատանք ուղիղ Գերմանիայից։ Concert A 192 (M/P 192) սրահի ռոյալ է, իդեալական գործիք պրոֆեսիոնալ երաժիշտների համար։ Այն միջին չափերի է, սակայն շատ հզոր է, ինչը թույլ է տալիս բավարարել երաժշտական կոնսերվատորիաների և պահանջկոտ երաժիշտների բոլոր պահանջները։
| bluetooth |
Օժտված է C. Bechstein Connect Bluetooth MIDI - համակարգով (ներառված է)
tooltip
Bluetooth MIDI-ի շնորհիվ ձեր առջև կբացվի ստեղծագործական հավելվածների անսահման աշխարհի դուռը:
|
|---|---|
| headphones |
Օժտված է C. Bechstein VARIO-Digitalsystem համակարգով (առանձին վաճառք)
tooltip
Ակուստիկ և թվային դաշնամուրների համադրություն: C. Bechstein VARIO նոր թվային համակարգի օգնությամբ ձեր ակուստիկ դաշնամուրը ձեռք կբերի լայն թվային հնարավորություններ՝ դուք կկարողանաք անջատել դաշնամուրի ձայնը և վայելել ձեր կատարումը ականջակալների միջոցով, ստանալ թվայնացված, բայց իրական հնչեղությամբ աուդիոֆայլեր և կիսվել դրանցով ձեր գործընկերների և մտերիմների հետ։
|
Հիասքանչ նրբերանգներ, գերազանց մեխանիկա, հրաշագեղ հնչողություն։
Ձեռքի աշխատանք ուղիղ Գերմանիայից։
Concert A 192 (M/P 192) սրահի ռոյալ է, իդեալական գործիք պրոֆեսիոնալ երաժիշտների համար։ Այն միջին չափերի է, սակայն շատ հզոր է, ինչը թույլ է տալիս բավարարել երաժշտական կոնսերվատորիաների և պահանջկոտ երաժիշտների բոլոր պահանջները։ Պրոֆեսիոնալ մեխանիզմը, գունագեղ լիրիկական ձայնը, երգող դիսկանտը, հզոր բասը և ռեգիստրների կատարյալ անցումները C. Bechstein A 192-ը դարձնում են անկրկնելի նվագարան։
C. Bechstein A 192 մոդելը ունիվերսալ սրահի դաշնամուր է, որը պատրաստված է համերգային ռոյալների տեխնոլոգիաներով, իսկ ոչ մեծ չափերը թույլ են տալիս օգտագործել այն նույնիսկ տանը։
Ընդ որում, դուք կարող եք համարձակորեն պատվիրել գործիքի ձեր նախընտրած երեսապատումը՝ ձեր սրահի դիզայնին համահունչ։
C. Bechstein-ի բոլոր ռոյալների նման A 192 մոդելը առանձնանում է իր համաշխարհայնորեն ճանաչված երկարակեցությամբ, ինչը ապահովվում է արտադրական խստագույն պահանջների, հարուստ փորձի, կատարյալ վարպետություն շնորհիվ: Յուրաքանչյուր գործիքի պատրաստումը տևում է տարիներ, ինչը երաշխավորում է դրա կատարյալ որակը։ Այնպես որ, կարող եք վստահ լինել՝ ձեր երեխաները և նույնիսկ թոռները հաճույքով կնվագեն այս գործիքի վրա տարիներ անց։ Նրա մեմբրան-ռեզոնանսային համակարգը, օրինակ, ձգման և վիբրացիայի իր բնութագրերը պահպանում է տասնամյակներ շարունակ: Ձեր դիլերը կարող է ձեզ ներկայացնել գործիքի հնչյունային մեխանիզմի բոլոր առանաձնահատկությունները և որակական հատկանիշները։
Գույներ՝ սև, սպիտակ, կարմրափայտ (mahogany), ընկուզենի, բալագույն, բրգաձև կարմրափայտ, սանթոս պալիսանդր քրոմ, կարմրափայտ զարդանախշով, կարմրափայտ դասական, ընկուզենու տեսակներ
Չափերը (Ե×Լ)՝ 192 × 153 սմ
Քաշը՝ 350 կգ
-
Աշխատանքային ժամերի քանակը15 ամիս, 420-500 ժամ (մոդելից կախված)
-
Ընդհանուր նկարագիրՀիասքանչ նրբերանգներ, գերազանց մեխանիկա, հրաշագեղ հնչողություն։
-
Ռեզոնանսային դեկայի փայտանյութըՌեզոնանսային դեկան պատրաստված է ծովի մակարդակից 1000 մ բարձրության վրա աճեցվող մանրաշերտ լեռնային եղևնուց։ Ծագումը՝ Վալ-դի-Ֆյեմե/Դոլոմիտային Ալպեր։ Այս նույն ռեզոնանսային փայտանյութը իր գործիքներում օգտագործել է Անտոնիո Ստրադիվարիուսը։
-
Ռեզոնանսային դեկայի կառուցվածքըՅուրաքանչյուր դեկա պատրաստված է մեմբրանի տեսքով, որի ձայնահաղորդիչ մակերեսը համապատասխանեցված է կոնկրետ գործիքի ակուստիկ առանձնահատկություններին՝ ջութակի դեկայի սկզբունքով։
-
Ռեզոնատոր-իրանՌեզոնատոր-իրանը պատրաստված է եղևնու, կարմրափայտ ծառի, յավորի, սոճու և թխկիատերև սոսու տեսակներից։
-
Չուգունե շրջանակՉուգունի յուրահատուկ բաղադրությունը և շրջանակի հատուկ ձևը թույլ են տալիս մարել վիբրացիաները, ուժեղացնում են բարձր հաճախային լարերի էներգիան և բարելավում փոխանցման արագությունը։ Շրջանակի չափազանց հարթ մակերեսը և ձայնաուժեղացուցիչ բոլոր տարրերի օպտիմալացված դասավորությունը երաշխավորում են հարմոնիկ տարրերը (harmonic partials) հնարավոր ամենաբարձր հաճախականություններում:
-
Ռեզոնատորի համակարգըB, C և D մոդելները օժտված են կարգավորվող չուգունե ռեզոնատորով, որը օպտիմալացնում է բարձր հաճախության լարերի տեմբրը և ճառագայթման ուժը:
-
Ագրաֆներ/կապոդաստրԱգրաֆները ապահովում են բաս և միջին լարերի ճշգրիտ դիրքավորումը: Բարձր հաճախային լարերը հենվում են կապոդաստրի վրա, որը չուգունե շրջանակի մի մասն է կազմում:
-
C. Bechstein կամրջակի կալիբրման համակարգ (ԿԿՀ)Կամուրջները պատրաստված են բարձրորակ, ուղղահայաց հարթեցված թխկատերև սոսու շերտերից՝ օգտագործելով ժամանակակից թվածրագրային կառավարման տեխնոլոգիաներ: Մինչև հարյուրերորդական միլիմետրի ճշգրտությունը երաշխավորում է ձայնի և հաճախականությունների կատարյալ փոխանցում դեկային:
-
Փայտյա մասերի միացումները«Ծիծեռնակի պոչ» տիպի ուժեղացված փայտա միացումներ կանգնակների և ներքին կողեզրերի միջև։
-
ՎիրբելշտոկԳերազանց որակի փինբլոկ՝ հյուսիսամերիկյան պինդ թխկու մի քանի խաչաձևված շերտերով։ Չուգունե շրջանակը առանց գամերի, ավանդական բարձրակարգ ուղիղ ոլորող մոմենտ համերգային դաշնամուրների համար։
-
ՍտեղնաշարԱմուր, առաձգական ստեղնաշար՝ համերգային ելույթների համար իդեալական լծակների հարաբերակցությամբ։ Սև ստեղները պատված են էբենոսափայտի (սև ծառի) շերտով։ Սպիտակ ստեղները՝ առանձին կարելի է պատվիրել բարձրակարգ հանքանյութից արտաքին շերտով։ Ստեղնաշարը հատուկ մշակված է C. Bechstein ընկերության հետազոտությունների և զարգացման բաժնի կողմից։
-
ՄեխանիկաC. Bechstein ընկերության կողմից մշակված շատ բարդ և չափազանց ճշգրիտ պրոֆեսիոնալ մեխանիկա, որը բաղկացած է համերգային բոլոր ստանդարտներին համապատասխանեցված 2000 դետալներից։
-
Մուրճիկների գլխիկներըC. Bechstein-ի գերմանական ընկերության կողմից պատրաստված մուրճիկները ապահովում են համերգային չափանիշներով լավագույն դինամիկա և լավագույն նրբերանգներ:Քաշի և շփման գործակիցների օպտիմալ արժեքներ, որոնք ապահովվում են նորագույն տեխնոլոգիաների կիրառման շնորհիվ։
-
Հպման դինամիկ բալանսավորում (Dynamic Touch Balancing)Զանգվածների և զսպանակային ուժի գերճշգրիտ հպում-քաշ բաշխում յուրաքանչյուր առանձին տոնի համար:
-
Իրանի երեսապատումըԻրանը պատված է բարձրակարգ լաքով, որը հղկվում է մի քանի փուլով, որի արդյունքում ձեռք է բերվում կատարյալ փայլ և նրբագեղ ծածկույթ։
