C. Bechstein Louis XV (C. Bechstein B 212)
Ոսկեփայլ C. Bechstein! Այս անզուգական դաշնամուրը փայլում է արքայական շքեղությամբ։ Ճոխ ոսկեզօծ նախշերը, փայտի շքեղ փորագրությունները և նրբագեղ մանրանկարչությունը Վատտոյի ոճով ապշեցնում են իրենց գեղեցկությամբ։
| headphones |
Օժտված է C. Bechstein VARIO-Digitalsystem համակարգով (առանձին վաճառք)
tooltip
Ակուստիկ և թվային դաշնամուրների համադրություն: C. Bechstein VARIO նոր թվային համակարգի օգնությամբ ձեր ակուստիկ դաշնամուրը ձեռք կբերի լայն թվային հնարավորություններ՝ դուք կկարողանաք անջատել դաշնամուրի ձայնը և վայելել ձեր կատարումը ականջակալների միջոցով, ստանալ թվայնացված, բայց իրական հնչեղությամբ աուդիոֆայլեր և կիսվել դրանցով ձեր գործընկերների և մտերիմների հետ։
|
|---|
Ոսկեփայլ C. Bechstein!
Այս անզուգական դաշնամուրը փայլում է արքայական շքեղությամբ։ Ճոխ ոսկեզօծ նախշերը, փայտի շքեղ փորագրությունները և նրբագեղ մանրանկարչությունը Վատտոյի ոճով ապշեցնում են իրենց գեղեցկությամբ։
Վեհասքանչ տեսքի և C. Bechstein-ի շքեղ ձայնի անգերազանցելի համադրություն։
C. Bechstein Louis XV-ի մեջ «բաբախում է» C. Bechstein CB B 212 երիտասարդ ռոյալի սիրտը, որը ակուստիկ ինժեներիայի և վարպետության իսկական գլուխգործոց է։ Ռոյալի բոլոր դետալները և մեխանիկան մտածված և պատրաստված են պրոֆեսիոնալ երաժիշտ-կատարողների ամենախիստ պահանջները բավարարելու համար։
Այս ոսկյա հրաշքը ստեղծվում է երեք տարվա ընթացքում տարբեր ոլորտների ամենահմուտ վարպետների կողմից։
Մանրակրկիտ ձևով ընտրված բարձրակարգ փայտանյութը ենթարկվում է երկարատև մշակման, իսկ ընկույզի պինդ փայտանյութից արված ֆիլիգրան զարդանախշերը առատորեն ոսկեզօծվում են թերթավոր ոսկով։ Գեղեցիկ նկարները կատարվում են հմուտ նկարիչների կողմից և պատվում են հատուկ լաքով մի քանի շերտով։
«Ոսկյա ռոյալի» այս մոդելը առաջին անգամ պատրաստել է անձամբ Կարլ Բեխշտեյնը՝ Անգլիայի Վիկտորիա թագուհու պալատական արքունիքի համար:
Այսօր այն հիշեցնում է ընկերության պատմության գլամուրային դարաշրջանը, երբ C. Bechstein-ի հիմնական պատվիրատուները թագակիր պալատականներն էին և հայտնի արտիստները։
Իսկ այժմ, ինչպես նշում է Բեռլինի C. Bechstein Pianofortefabrik AG գործադիր տնօրեն Կարլ Շուլցեն՝ «Բրենդը կրկին վերադառնում է իր լեգենդար ոճին»։
Զգացեք բացառիկ այս ռոյալի պալատական շունչը!
