C. Bechstein-ի սրահի ռոյալ «թռչնի աչք» (C. Bechstein B 212)

C. Bechstein Concert & Residence

Համաշխարհային պրեմիերա! Ավանդական դիզայնով թուջե շրջանակը, պյուպիտրը, կողային օրնամենտը և կափարիչի տակդիրը պատված են ոսկեզօծ շերտով։

Տեխնիկական բնութագրեր
headphones Օժտված է C. Bechstein VARIO-Digitalsystem համակարգով (առանձին վաճառք)
tooltip
Ակուստիկ և թվային դաշնամուրների համադրություն: C. Bechstein VARIO նոր թվային համակարգի օգնությամբ ձեր ակուստիկ դաշնամուրը ձեռք կբերի լայն թվային հնարավորություններ՝ դուք կկարողանաք անջատել դաշնամուրի ձայնը և վայելել ձեր կատարումը ականջակալների միջոցով, ստանալ թվայնացված, բայց իրական հնչեղությամբ աուդիոֆայլեր և կիսվել դրանցով ձեր գործընկերների և մտերիմների հետ։

Համաշխարհային պրեմիերա! 
Ավանդական դիզայնով թուջե շրջանակը, պյուպիտրը, կողային օրնամենտը և կափարիչի տակդիրը պատված են ոսկեզօծ շերտով։ 

Սենսացիա! 
Երաժշտական գործիքի արտաքին տեսքի բոլորովին նոր մեկնաբանություն՝ թանկարժեք ջերմությամբ և շքեղությամբ լի, ավանդականի և նորարարության զարմանալի համադրություն։ 

Ոսկյա երանգների սիմֆոնիա! 
«Թռչնի աչք» թխկենուց պատրաստված այս ոսկեզօծ ռոյալը օժտված է շքեղ հնչողությամբ, իսկ իրանը ուղղակի արվեստի գործ է, որի պատրաստման համար պահանջվել է ամբողջ երկու տարի։ Վարպետության և ճշգրտության գագաթնակետը։ 

Հասնել անհասանելիին! 
Ռոյալը ստեղծված է բացառիկ դիզայնի սիրահարների համար, ովքեր երազում են իրենց շքեղ բնակարանը զարդարել նույնքան շքեղ կահավորանքով։ 

Ստեղների երազանքի հպում և հեքիաթային ձայն!
Թխկենու բարձրակարգ փայտից պատրաստված այս ռոյալը ոչ միայն ապշեցուցիչ գեղեցիկ է, այլև ունի կատարյալ հնչողություն, այն հավաքված է C. Bechstein B 212 բարձրակարգ համերգային ռոյալի բազայի վրա, որը բարձրակարգ մեխանիկայի շնորհիվ օժտված է նույնքան ազնվական, գեղեցիկ և թափանցիկ ձայնով։ 

Իրան՝                                     «Թռչնի աչք» թղկենի
Չափերը (Լ x Խ)՝                  155,6 x 212 սմ
Քաշը՝                                     416 կգ

Designed by VC Design Team Developed by Studio One
© 2025 Forte Piano