C. Bechstein-ի Սֆինքս ռոյալ (C. Bechstein B 212)

C. Bechstein Concert & Residence

Ձայնի ապշեցնող որակը համատեղված է եգիպտական փարավոնների արքայական շնչով։  C. Bechstein-ին հաջողվել է վերակենդանացնել այս պատմական գանձը:

Տեխնիկական բնութագրեր
headphones Օժտված է C. Bechstein VARIO-Digitalsystem համակարգով (առանձին վաճառք)
tooltip
Ակուստիկ և թվային դաշնամուրների համադրություն: C. Bechstein VARIO նոր թվային համակարգի օգնությամբ ձեր ակուստիկ դաշնամուրը ձեռք կբերի լայն թվային հնարավորություններ՝ դուք կկարողանաք անջատել դաշնամուրի ձայնը և վայելել ձեր կատարումը ականջակալների միջոցով, ստանալ թվայնացված, բայց իրական հնչեղությամբ աուդիոֆայլեր և կիսվել դրանցով ձեր գործընկերների և մտերիմների հետ։

Սֆինքս ռոյալ – գլուխգործոց! 
Ձայնի ապշեցնող որակը համատեղված է եգիպտական փարավոնների արքայական շնչով։  C. Bechstein-ին հաջողվել է վերակենդանացնել այս պատմական գանձը: Այս հիանալի գլուխգործոցի ստեղծման համար ծախսվել է 1800 աշխատանքային ժամ իսկ արտադրության համար ընդհանուր առմամբ պահանջվել է մոտ երեք տարի:

Ազնվազարմ, հրաշագեղ! 
Արքաներին վայել ռոյալ։ Ոճը, իրանի զարդանախշերը հատուկ տուրք են եվրոպական ամպիր ոճին, որն իր արմատներով հասնում է մինչև Նապոլեոն Բոնապարտի ժամանակները։ Այս մոդելի առաջին օրինակը պատրաստվել է դեռ 1886թ․ և ցուցադրվել է որպես C. Bechstein-ի հատուկ նմուշ՝ Լոնդոնում կայացած ցուցահանդեսում։ 

Գեղեցկություն նրբագույն մանրուքներում 
Այս արժեքավոր գանձը պահպանում են առասպելական սֆինքսները՝ կանացի մարմնի գրավիչ նրբագեղությամբ և առյուծի ուժով, որոնց շունչը տարածվում է նաև ռոյալի շրջապատի վրա, առանձնահատուկ նրբագեղություն հաղորդելով ողջ շրջապատին։ Կես մարդ, կես կենդանի, որը պատրաստ է ցատկելու ցանկացած պահի վստահությամբ լի:

Ռոյալի վրա կատարյալ տեսքով ներկայացված են կայսրության հունական, եգիպտական ​​և հռոմեական մոտիվները, ինչպիսիք են առյուծի ոտքերը և դափնու կամ կաղնու տերևները: Կիրառվող դեկորները հիմնականում  փորագրվում են փայտի վրա, ձուլվում են բրոնզից և ոսկեզօծվում, իսկ այնուհետև մանրակրկիտ ձևով փայլեցվում են հմուտ վարպետների ձեռքի աշխատանքով։

Հին արհեստագործական հմտությունների վերածնունդ! 
C. Bechstein-ի եզակի հետազոտական ​​կենտրոնը վերակենդանացրել է արտադրության հին տեխնիկան՝ այս եզակի ռոյալը ձեռքով պատրաստելու համար: Պատմական կրակով ոսկեզօծված բրոնզե արձանիկների վերածնունդը ապահովվել է Դրեզդենի Ֆրաուենկիրխեի և այլ հայտնի շենքերը վերականգնող  առաջատար վարպետների կողմից:

Հնագույն ավանդույթներով են ընտրվել նաև օգտագործվող նյութերը՝ բարձրակարգ փայտանյութ, բարձրորակ մետաղ և իհարկե՝ ոսկի։ Այս ամենի շնորհիվ մեր նոր ռոյալը Ձեզ կտեղափոխի անտիկ դարաշրջանի արքայական պալատներ և դուք կզգաք պալատական միջոցառումների հզոր շունչը։ 

C. Bechstein B 212 ռոյալ!

Սֆինքս ռոյալի ներսում C. Bechstein B 212 մոդելն է՝ կատարյալ դասի պրոֆեսիոնալ ռոյալը: Նրա ստեղների հպման և հնչերանգի որակները բավարարում են նույնիսկ ամենաբարձր պահանջները և կախարդում են ցանկացած երաժիշտի։ 

Իրան՝                                     շպոնը՝ բրգաձև կարմրափայտից
Չափերը (Լ x Խ)՝                  155,6 x 212 սմ
Քաշը՝                                     546 կգ

Designed by VC Design Team Developed by Studio One
© 2025 Forte Piano