C. Bechstein B 212 Sterling (C. Bechstein B 212)

C. Bechstein Concert & Residence

Իր տեսակի մեջ եզակի C. Bechstein B 212 Sterling մոդելը նախագծվել և իրագործվել է C. Bechstein Pianoforte AG-ի կողմից՝ արծաթագործության վարպետ Robbe & Berking-ի հետ սերտ համագործակցությամբ:

Տեխնիկական բնութագրեր
headphones Օժտված է C. Bechstein VARIO-Digitalsystem համակարգով (առանձին վաճառք)
tooltip
Ակուստիկ և թվային դաշնամուրների համադրություն: C. Bechstein VARIO նոր թվային համակարգի օգնությամբ ձեր ակուստիկ դաշնամուրը ձեռք կբերի լայն թվային հնարավորություններ՝ դուք կկարողանաք անջատել դաշնամուրի ձայնը և վայելել ձեր կատարումը ականջակալների միջոցով, ստանալ թվայնացված, բայց իրական հնչեղությամբ աուդիոֆայլեր և կիսվել դրանցով ձեր գործընկերների և մտերիմների հետ։

Իր տեսակի մեջ եզակի C. Bechstein B 212 Sterling մոդելը նախագծվել և իրագործվել է C. Bechstein Pianoforte AG-ի կողմից՝ արծաթագործության վարպետ Robbe & Berking-ի հետ սերտ համագործակցությամբ:
Արծաթագործական այս ընկերությունը, հիմնադրվել է հեռավոր 1874թ․ Ֆլենսբուրգում։ Ներկայումս այն ղեկավարում է տոհմի հինգերորդ սերունդը ներկայացնող Օլիվեր Բերկինգը, ում կարծիքով՝ «Արծաթը ճիշտ երանգ է հաղորդում ռոյալին»:

C. Bechstein Pianofortefabrik-ը և Robbe & Berking-ը ձեռագործ իրերի երկու իսկական վարպետներ են, ովքեր արդեն մեկուկես դար է ինչ մասնագիտացել են «երազանքների իրականացման» արվեստում:
Նրանց «արծաթե» ստեղծագործությունը  առաջին համատեղ նախագիծն է, որը միավորում է երկու ընկերությունների դարավոր փորձը:

Գլուխգործոց սերունդների համար!
Յուրաքանչյուր գործիքի համար ծախսվում է ավելի քան 6 կգ արծաթ։ Համապատասխանաբար, դաշնամուրի աթոռը նույնպես ձևավորված է արծաթով։

Նորարարական էկսկլյուզիայի նոր ստանդարտներ։ Ամիսներ տևող աշխատանքի ընթացքում Robbe & Berking-ի վարպետ արծաթագործները և C. Bechstein-ի դաշնամուրի վարպետները ոգեշնչվելով համատեղ աշխատանքից ստեղծել են իսկական գլուխգործոց։ Արծաթե դետալները ռոյալի վրա արտացոլում են լույսը թանկարժեք քարի պես՝ առանձնահատուկ փայլ հաղորդելով դրան։ 

Իրան՝                                     Սև, փայլեցված իրան, արծաթյա ներդիրներով
Չափերը (Լ x Խ)՝                  154 x 212 սմ
Քաշը՝                                     426 կգ

Designed by VC Design Team Developed by Studio One
© 2025 Forte Piano