Academy A 6
Գերմանիայում պատրաստված ունիվերսալ գործիք, C. Bechstein Academy շարքի ամենատպավորիչ մոդելներից մեկը, որի կատարելագործված մեխանիզմը և ակուստիկան գերում են իրենց հմայքով։ Լարերի զգալիորեն ավելացված երկարությունը և չուգունե շրջանակի օպտիմալացված դիզայնը հնարավորություն են տվել բարելավել դեկայի երկրաչափությունը և կարգավորել կամրջի կառուցվածքը՝ վիբրացիաների փոխանցումն ավելի վառ դարձնելու համար:
| bluetooth |
Օժտված է C. Bechstein Connect Bluetooth MIDI - համակարգով (ներառված է)
tooltip
Bluetooth MIDI-ի շնորհիվ ձեր առջև կբացվի ստեղծագործական հավելվածների անսահման աշխարհի դուռը:
|
|---|---|
| headphones |
Օժտված է C. Bechstein VARIO-Digitalsystem համակարգով (առանձին վաճառք)
tooltip
Ակուստիկ և թվային դաշնամուրների համադրություն: C. Bechstein VARIO նոր թվային համակարգի օգնությամբ ձեր ակուստիկ դաշնամուրը ձեռք կբերի լայն թվային հնարավորություններ՝ դուք կկարողանաք անջատել դաշնամուրի ձայնը և վայելել ձեր կատարումը ականջակալների միջոցով, ստանալ թվայնացված, բայց իրական հնչեղությամբ աուդիոֆայլեր և կիսվել դրանցով ձեր գործընկերների և մտերիմների հետ։
|
Գերմանիայում պատրաստված ունիվերսալ գործիք, C. Bechstein Academy շարքի ամենատպավորիչ մոդելներից մեկը, որի կատարելագործված մեխանիզմը և ակուստիկան գերում են իրենց հմայքով։
Լարերի զգալիորեն ավելացված երկարությունը և չուգունե շրջանակի օպտիմալացված դիզայնը հնարավորություն են տվել բարելավել դեկայի երկրաչափությունը և կարգավորել կամրջի կառուցվածքը՝ վիբրացիաների փոխանցումն ավելի վառ դարձնելու համար: Սա առավելագույնի է հասցնում ժամանակակից իրանով և ավանդական դետալներով այս գործիքի ձայնի հնչեղությունը և ծավալը:
Սաքսոնիայի Զայֆհեններսդորֆ քաղաքում գտնվող C. Bechstein-ի արտադրամասում դաշնամուրի փորձառու վարպետները ստեղծում են իսկական գլուխգործոցներ, որոնցից յուրաքանչյուրն օժտված է բացառիկ երաժշտական անհատականությամբ: Դաշնամուրի պատրաստման ավելի քան 170 տարվա փորձը շարունակականության և հուսալիության վառ վկայությունն է:
Գույնը՝ սև, սպիտակ
Չափերը (Բ×Լ×Խ)՝ 126 × 151 × 64 սմ
Քաշը՝ 266 կգ
-
Աշխատանքային ժամերի քանակը7 ամիս, 120 ժամ
-
Ընդհանուր նկարագիրC. Bechstein Academy շարքի ամենատպավորիչ մոդելներից մեկը
-
Ռեզոնանսային դեկայի փայտանյութըՌեզոնանսային դեկան պատրաստված է ծովի մակարդակից 800-1000 մ բարձրության վրա աճեցվող լեռնային եղևնուց։
-
Ռեզոնանսային դեկայի կառուցվածքըՅուրաքանչյուր դեկա համապատասխանեցվում է կոնկրետ գործիքի ակուստիկ առանձնահատկություններին։
-
Ռեզոնատոր-իրանՌեզոնատոր-իրանը պատրաստված է եղևնու, հաճարի և սոճու տեսակներից։
-
Չուգունե շրջանակՉուգունի յուրահատուկ բաղադրությունը և շրջանակի հատուկ ձևը թույլ են տալիս մարել վիբրացիաները, ուժեղացնում են բարձր հաճախային լարերի էներգիան և բարելավում փոխանցման արագությունը։
-
C. Bechstein կամրջակի կալիբրման համակարգ (ԿԿՀ)Կամուրջները պատրաստված են գերմանական կարմիր հաճարից՝ օգտագործելով ժամանակակից թվային ծրագրավորման տեխնոլոգիաներ, ինչը երաշխավորում է ձայնի և հաճախականությունների կատարյալ փոխանցում դեկային:
-
ՎիրբելշտոկՄուլտիպլեքս պինդ փայտից:
-
ՍտեղնաշարԱմուր, առաձգական ստեղնաշար՝ համերգային ելույթների համար իդեալական լծակների հարաբերակցությամբ։ Ստեղնաշարը հատուկ մշակված է C. Bechstein ընկերության հետազոտությունների և զարգացման բաժնի կողմից։
-
ՄեխանիկաC. Bechstein ընկերության կողմից մշակված չափազանց բարդ և չափազանց ճշգրիտ պրոֆեսիոնալ մեխանիկա, որը բաղկացած է 2000 դետալներից և մշակված է ստեղնաշարի երկրաչափության ստանդարտներին և C. Bechstein-ի մեխանիկային համապատասխան։
-
Մուրճիկների գլխիկներըՄուրճիկները պատրաստվում են կարմիր փայտից և ծածկված են Գերմանիայում պատրաստված նորզելանդական բրդից՝ ավանդական, գաղտնի տեխնոլոգիայով, ապահովելով համերգային չափանիշներով գերազանց դինամիկա և լավագույն նրբերանգներ:
-
Մեխանիզմի կառուցվածքը – Ֆրիկցիայի կառավարման համակարգ (Friction control system)Քաշի և շփման գործակիցների օպտիմալ արժեքներ, որոնք ապահովվում են նորագույն տեխնոլոգիաների կիրառման շնորհիվ։
-
Իրանի երեսապատումըԻրանը պատված է C. Bechstein-ի գործարանում մոտ քսան բարձրակարգ դետալներից, ծածկված է բարձրակարգ լաքով, ապահովելով կատարյալ փայլ և նրբագեղ ծածկույթ։
