Academy A 4

C. Bechstein Academy

Գերմանիայում պատրաստված ունիվերսալ գործիք, որը հատուկ մշակվել է ամենաբազմազան ռեպերտուարներով հանդես եկող երաժիշտների համար (բարոկկոյից սկսած մինչև ռոք, գրեգորյանականից սկսած մինչև ջազ)։  Նրա բոլորովին նոր դիզայնը (կառուցվածքը) կատարողին հնարավորություն է տալիս բացահայտել յուրաքանչյուր
երաժշտական ​​ժանրի բուն էությունը:

Տեխնիկական բնութագրեր
bluetooth Օժտված է C. Bechstein Connect Bluetooth MIDI - համակարգով (ներառված է)
tooltip
Bluetooth MIDI-ի շնորհիվ ձեր առջև կբացվի ստեղծագործական հավելվածների անսահման աշխարհի դուռը:
headphones Օժտված է C. Bechstein VARIO-Digitalsystem համակարգով (առանձին վաճառք)
tooltip
Ակուստիկ և թվային դաշնամուրների համադրություն: C. Bechstein VARIO նոր թվային համակարգի օգնությամբ ձեր ակուստիկ դաշնամուրը ձեռք կբերի լայն թվային հնարավորություններ՝ դուք կկարողանաք անջատել դաշնամուրի ձայնը և վայելել ձեր կատարումը ականջակալների միջոցով, ստանալ թվայնացված, բայց իրական հնչեղությամբ աուդիոֆայլեր և կիսվել դրանցով ձեր գործընկերների և մտերիմների հետ։
As low as 15 008 183 ֏

Գերմանիայում պատրաստված ունիվերսալ գործիք, որը հատուկ մշակվել է ամենաբազմազան ռեպերտուարներով հանդես եկող երաժիշտների համար (բարոկկոյից սկսած մինչև ռոք, գրեգորյանականից սկսած մինչև ջազ)։

Նրա բոլորովին նոր դիզայնը (կառուցվածքը) կատարողին հնարավորություն է տալիս բացահայտել յուրաքանչյուր երաժշտական ​​ժանրի բուն էությունը:

Վիրտուոզ գործիք բոլոր առումներով

Չնայած մեր 165 տարվա փորձին, մենք երբեք չենք խուսափում նորարարություններից: Մեր Հետազոտությունների և զարգացման բաժնի և դաշնամուր պատրաստող վարպետների գերազանց աշխատանքի շնորհիվ C. Bechstein Academy A 4-ը ձեռք է բերել առանձնահատուկ նրբագեղ և հնչեղ ձայն, թարմ և իմպուլսիվ: Այս եզակի ձայնային պրոֆիլը հնարավորություն է տալիս օգտագործել դաշնամուրը ինչպես անձնական նպատակներով, այնպես էլ պրոֆեսիոնալ ելույթների համար։

Սաքսոնիայի Զայֆհեններսդորֆ քաղաքում գտնվող C. Bechstein-ի արտադրամասում դաշնամուրի փորձառու վարպետները ստեղծում են իսկական գլուխգործոցներ, որոնցից յուրաքանչյուրն օժտված է բացառիկ երաժշտական ​​անհատականությամբ: Դաշնամուրի պատրաստման ավելի քան 170 տարվա փորձը շարունակականության և հուսալիության վառ վկայությունն է:

Գույնը՝                                   սև, սպիտակ  
Չափերը (Բ×Լ×Խ)՝                120 × 152 × 60 սմ   
Քաշը՝                                     223 կգ

  • Աշխատանքային ժամերի քանակը
    7 ամիս, 120 ժամ
  • Ընդհանուր նկարագիր
    Վիրտուոզ գործիք բոլոր առումներով
  • Ռեզոնանսային դեկայի փայտանյութը
    Ռեզոնանսային դեկան պատրաստված է ծովի մակարդակից 800-1000 մ բարձրության վրա աճեցվող լեռնային եղևնուց։
  • Ռեզոնանսային դեկայի կառուցվածքը
    Յուրաքանչյուր դեկա համապատասխանեցվում է կոնկրետ գործիքի ակուստիկ առանձնահատկություններին։
  • Ռեզոնատոր-իրան
    Ռեզոնատոր-իրանը պատրաստված է եղևնու, հաճարի և սոճու տեսակներից։
  • Չուգունե շրջանակ
    Չուգունի յուրահատուկ բաղադրությունը և շրջանակի հատուկ ձևը թույլ են տալիս մարել վիբրացիաները, ուժեղացնում են բարձր հաճախային լարերի էներգիան և բարելավում փոխանցման արագությունը։
  • C. Bechstein կամրջակի կալիբրման համակարգ (ԿԿՀ)
    Կամուրջները պատրաստված են գերմանական կարմիր հաճարից՝ օգտագործելով ժամանակակից թվային ծրագրավորման տեխնոլոգիաներ, ինչը երաշխավորում է ձայնի և հաճախականությունների կատարյալ փոխանցում դեկային:
  • Վիրբելշտոկ
    Մուլտիպլեքս պինդ փայտից
  • Ստեղնաշար
    Ամուր, առաձգական ստեղնաշար՝ համերգային ելույթների համար իդեալական լծակների հարաբերակցությամբ։ Ստեղնաշարը հատուկ մշակված է C. Bechstein ընկերության հետազոտությունների և զարգացման բաժնի կողմից։
  • Մեխանիկա
    C. Bechstein ընկերության կողմից մշակված չափազանց բարդ և չափազանց ճշգրիտ պրոֆեսիոնալ մեխանիկա, որը բաղկացած է 2000 դետալներից և մշակված է ստեղնաշարի երկրաչափության ստանդարտներին և C. Bechstein-ի մեխանիկային համապատասխան։
  • Մուրճիկների գլխիկները
    Մուրճիկները պատրաստվում են կարմիր փայտից և ծածկված են Գերմանիայում պատրաստված նորզելանդական բրդից՝ ավանդական, գաղտնի տեխնոլոգիայով, ապահովելով համերգային չափանիշներով գերազանց դինամիկա և լավագույն նրբերանգներ:
  • Մեխանիզմի կառուցվածքը – Ֆրիկցիայի կառավարման համակարգ (Friction control system)
    Քաշի և շփման գործակիցների օպտիմալ արժեքներ, որոնք ապահովվում են նորագույն տեխնոլոգիաների կիրառման շնորհիվ։
  • Իրանի երեսապատումը
    Իրանը պատված է C. Bechstein-ի գործարանում մոտ քսան բարձրակարգ դետալներից, ծածկված է բարձրակարգ լաքով, ապահովելով կատարյալ փայլ և նրբագեղ ծածկույթ։
Designed by VC Design Team Developed by Studio One
© 2025 Forte Piano