Academy A 190
C. Bechstein Academy A 190. Պրոֆեսիոնալ սրահի ռոյալ։ C. Bechstein ընկերության R&D բաժնի կողմից մշակված պրեմիում դասի մոդելները առանձնանում են ոչ միայն իրենց լայն դինամիկ դիապազոնով և կատարյալ ձայնով, այլև իրենց պրոֆեսիոնալ որակի գերազանց մեխանիզմով և նրբերանգների մեծ բազմազանությամբ։
| bluetooth |
Օժտված է C. Bechstein Connect Bluetooth MIDI - համակարգով (ներառված է)
tooltip
Bluetooth MIDI-ի շնորհիվ ձեր առջև կբացվի ստեղծագործական հավելվածների անսահման աշխարհի դուռը:
|
|---|---|
| headphones |
Օժտված է C. Bechstein VARIO-Digitalsystem համակարգով (առանձին վաճառք)
tooltip
Ակուստիկ և թվային դաշնամուրների համադրություն: C. Bechstein VARIO նոր թվային համակարգի օգնությամբ ձեր ակուստիկ դաշնամուրը ձեռք կբերի լայն թվային հնարավորություններ՝ դուք կկարողանաք անջատել դաշնամուրի ձայնը և վայելել ձեր կատարումը ականջակալների միջոցով, ստանալ թվայնացված, բայց իրական հնչեղությամբ աուդիոֆայլեր և կիսվել դրանցով ձեր գործընկերների և մտերիմների հետ։
|
Կատարյալ մաքուր և նրբերանգներով հարուստ հնչողություն
C. Bechstein Academy A 190. Պրոֆեսիոնալ սրահի ռոյալ։ C. Bechstein ընկերության R&D բաժնի կողմից մշակված պրեմիում դասի մոդելները առանձնանում են ոչ միայն իրենց լայն դինամիկ դիապազոնով և կատարյալ ձայնով, այլև իրենց պրոֆեսիոնալ որակի գերազանց մեխանիզմով և նրբերանգների մեծ բազմազանությամբ։ C. Bechstein-ի դաշնամուրները արտադրվում են օգտագործելով ամենավերջին հայտնագործությունները նորագույն տեխնոլոգիաների և նյութերի արտադրության ոլորտում, միաժամանակ հավատարիմ մնալով հարյուրամյակներով մշակված և իրենց գերազանց արդարացրած սեփական ավանդույթներին։
Արտադրամասում իրականացվող երկարատև փորձարկումները ապահովում են նույնիսկ ամենաաննշան փոփոխությունների և կատարելագործումների ունեցած ազդեցությունը C. Bechstein-ի դաշնամուրների ավանդական բարձր որակի վրա, իսկ առանձին մեխանիզմների և ակուստիկ հանգույցների պատրաստման և հավաքման ընթացքում հմուտ վարպետների ձեռքի աշխատանքը յուրաքանչյուր դաշնամուր դարձնում է կատարյալ գլուխգործոց։
Գույներ՝ սև, սպիտակ, կարմրափայտ (mahogany), ընկուզենու տեսակներ, սանթոս պալիսանդր քրոմ,
Չափերը (Ե×Լ)՝ 190 × 154 սմ
Քաշը՝ 369 կգ
-
Աշխատանքային ժամերի քանակը1 տարի, 250 ժամ
-
Ընդհանուր նկարագիրԿատարյալ մաքուր և նրբերանգներով հարուստ հնչողություն:
-
Ռեզոնանսային դեկայի փայտանյութըՌեզոնանսային դեկան պատրաստված է ծովի մակարդակից 800-1000 մ բարձրության վրա աճեցվող լեռնային եղևնուց։
-
Ռեզոնանսային դեկայի կառուցվածքըՅուրաքանչյուր դեկա համապատասխանեցվում է կոնկրետ գործիքի ակուստիկ առանձնահատկություններին։
-
Ռեզոնատոր-իրանՌեզոնատոր-իրանը պատրաստված է եղևնու, հաճարի և սոճու տեսակներից։
-
Չուգունե շրջանակՉուգունի յուրահատուկ բաղադրությունը և շրջանակի հատուկ ձևը թույլ են տալիս մարել վիբրացիաները, ուժեղացնում են բարձր հաճախային լարերի էներգիան և բարելավում փոխանցման արագությունը։
-
Ագրաֆներ/կապոդաստրԱգրաֆները ապահովում են բաս և միջին լարերի ճշգրիտ դիրքավորումը: Դիսկանտային լարերը հենվում են կապոդաստրի վրա, որը չուգունե շրջանակի մի մասն է կազմում:
-
C. Bechstein կամրջակի կալիբրման համակարգ (ԿԿՀ)Կամուրջները պատրաստված են գերմանական կարմիր հաճարից՝ օգտագործելով ժամանակակից թվային ծրագրավորման տեխնոլոգիաներ: Մինչև հարյուրերորդական միլիմետրի ճշգրտությունը երաշխավորում է ձայնի և հաճախականությունների կատարյալ փոխանցում դեկային:
-
ՎիրբելշտոկՄուլտիպլեքս պինդ փայտից:
-
ՍտեղնաշարԱմուր, առաձգական ստեղնաշար՝ համերգային ելույթների համար իդեալական լծակների հարաբերակցությամբ։ Ստեղնաշարը հատուկ մշակված է C. Bechstein ընկերության հետազոտությունների և զարգացման բաժնի կողմից։
-
ՄեխանիկաC. Bechstein ընկերության կողմից մշակված չափազանց բարդ և չափազանց ճշգրիտ պրոֆեսիոնալ մեխանիկա, որը բաղկացած է 2000 դետալներից և մշակված է ստեղնաշարի երկրաչափության ստանդարտներին և C. Bechstein-ի մեխանիկային համապատասխան։
-
Մուրճիկների գլխիկներըՄուրճիկները պատրաստվում են կարմիր փայտից և ծածկված են Գերմանիայում պատրաստված նորզելանդական բրդից՝ ավանդական, գաղտնի տեխնոլոգիայով, ապահովելով համերգային չափանիշներով գերազանց դինամիկա և լավագույն նրբերանգներ:
-
Իրանի երեսապատումըԻրանը պատված է C. Bechstein-ի գործարանում մոտ քսան բարձրակարգ դետալներից, ծածկված է բարձրակարգ լաքով, ապահովելով կատարյալ փայլ և նրբագեղ ծածկույթ։
