Academy A 175

C. Bechstein Academy

C. Bechstein Academy A 175. Գերմանական ռոյալ, որը փոխզիջումների չի գնում: Միջին չափի գերազանց ռոյալ, որ հաճույքով կնվագեն նույնիսկ խիստ պահանջկոտ դաշնակահարները:

Տեխնիկական բնութագրեր
bluetooth Օժտված է C. Bechstein Connect Bluetooth MIDI - համակարգով (ներառված է)
tooltip
Bluetooth MIDI-ի շնորհիվ ձեր առջև կբացվի ստեղծագործական հավելվածների անսահման աշխարհի դուռը:
headphones Օժտված է C. Bechstein VARIO-Digitalsystem համակարգով (առանձին վաճառք)
tooltip
Ակուստիկ և թվային դաշնամուրների համադրություն: C. Bechstein VARIO նոր թվային համակարգի օգնությամբ ձեր ակուստիկ դաշնամուրը ձեռք կբերի լայն թվային հնարավորություններ՝ դուք կկարողանաք անջատել դաշնամուրի ձայնը և վայելել ձեր կատարումը ականջակալների միջոցով, ստանալ թվայնացված, բայց իրական հնչեղությամբ աուդիոֆայլեր և կիսվել դրանցով ձեր գործընկերների և մտերիմների հետ։
As low as 35 008 444 ֏

Միջին չափի գերազանց ռոյալ, որ հաճույքով կնվագեն նույնիսկ խիստ պահանջկոտ դաշնակահարները։

C. Bechstein Academy A 175. Գերմանական ռոյալ, որը փոխզիջումների չի գնում:

C. Bechstein A 175-ը ձեզ իսկական հաճույք կպատճառի նվագելիս: Պրեմիում դասի, նրբագեղ ձայնով այս պրոֆեսիոնալ գործիքը օժտված է բարձր ճշգրտության մեխանիզմով և համապատասխանում է  C. Bechstein ապրանքանիշի որակի ամենաբարձր չափանիշներին։  C. Bechstein-ի մյուս պրեմիում դաշնամուրներըի նման այն արտադրվում է Սաքսոնիայի Զայֆհեններսդորֆ քաղաքում, որտեղ  այժմ արտադրում են նաև ընկերության սեփական մուրճիկները:

Գերմանական այս ռոյալը աչքի է ընկնում իր գերազանց ճշգրտությամբ և տեմբրի հարուստ նրբերանգներով։
C. Bechstein Academy A 175 մոդելի հիմնական մասերը պատրաստվում են բարդ արտադրական գործընթացներով և ամենաժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ, որից հետո մշակվում են հմուտ վարպետների կողմից՝ յուրաքանչյուր գործիքի համար ապահովելով բացառիկ անհատական հնչողություն։

Սաքսոնիայի Զայֆհեններսդորֆ քաղաքում գտնվող C. Bechstein-ի արտադրամասում դաշնամուրի փորձառու վարպետները ստեղծում են իսկական գլուխգործոցներ, որոնցից յուրաքանչյուրն օժտված է բացառիկ երաժշտական ​​անհատականությամբ:
Դաշնամուրի պատրաստման ավելի քան 170 տարվա փորձը շարունակականության և հուսալիության վառ վկայությունն է:

Գույներ՝                                սև, սպիտակ, կարմրափայտ (mahogany), ընկուզենու տեսակներ, սանթոս պալիսանդր քրոմ
Չափերը (Ե×Լ)՝                     175  × 152 սմ   
Քաշը՝                                     334 կգ

  • Աշխատանքային ժամերի քանակը
    1 տարի, 250 ժամ
  • Ընդհանուր նկարագիր
    Միջին չափի գերազանց ռոյալ, որ հաճույքով կնվագեն նույնիսկ խիստ պահանջկոտ դաշնակահարները։
  • Ռեզոնանսային դեկայի փայտանյութը
    Ռեզոնանսային դեկան պատրաստված է ծովի մակարդակից 800-1000 մ բարձրության վրա աճեցվող լեռնային եղևնուց։
  • Ռեզոնանսային դեկայի կառուցվածքը
    Յուրաքանչյուր դեկա համապատասխանեցվում է կոնկրետ գործիքի ակուստիկ առանձնահատկություններին։
  • Ռեզոնատոր-իրան
    Ռեզոնատոր-իրանը պատրաստված է եղևնու, հաճարի և սոճու տեսակներից։
  • Չուգունե շրջանակ
    Չուգունի յուրահատուկ բաղադրությունը և շրջանակի հատուկ ձևը թույլ են տալիս մարել վիբրացիաները, ուժեղացնում են բարձր հաճախային լարերի էներգիան և բարելավում փոխանցման արագությունը։
  • Ագրաֆներ/կապոդաստր
    Ագրաֆները ապահովում են բաս և միջին լարերի ճշգրիտ դիրքավորումը: Դիսկանտային լարերը հենվում են կապոդաստրի վրա, որը չուգունե շրջանակի մի մասն է կազմում:
  • C. Bechstein կամրջակի կալիբրման համակարգ (ԿԿՀ)
    Կամուրջները պատրաստված են գերմանական կարմիր հաճարից՝ օգտագործելով ժամանակակից թվային ծրագրավորման տեխնոլոգիաներ: Մինչև հարյուրերորդական միլիմետրի ճշգրտությունը երաշխավորում է ձայնի և հաճախականությունների կատարյալ փոխանցում դեկային:
  • Վիրբելշտոկ
    Մուլտիպլեքս պինդ փայտից:
  • Ստեղնաշար
    Ամուր, առաձգական ստեղնաշար՝ համերգային ելույթների համար իդեալական լծակների հարաբերակցությամբ։ Ստեղնաշարը հատուկ մշակված է C. Bechstein ընկերության հետազոտությունների և զարգացման բաժնի կողմից։
  • Մեխանիկա
    C. Bechstein ընկերության կողմից մշակված չափազանց բարդ և չափազանց ճշգրիտ պրոֆեսիոնալ մեխանիկա, որը բաղկացած է 2000 դետալներից և մշակված է ստեղնաշարի երկրաչափության ստանդարտներին և C. Bechstein-ի մեխանիկային համապատասխան։
  • Մուրճիկների գլխիկները
    Մուրճիկները պատրաստվում են կարմիր փայտից և ծածկված են Գերմանիայում պատրաստված նորզելանդական բրդից՝ ավանդական, գաղտնի տեխնոլոգիայով, ապահովելով համերգային չափանիշներով գերազանց դինամիկա և լավագույն նրբերանգներ:
  • Իրանի երեսապատումը
    Իրանը պատված է C. Bechstein-ի գործարանում մոտ քսան բարձրակարգ դետալներից, ծածկված է բարձրակարգ լաքով, ապահովելով կատարյալ փայլ և նրբագեղ ծածկույթ։
Designed by VC Design Team Developed by Studio One
© 2025 Forte Piano