Academy A 160

C. Bechstein Academy

Ճշգրիտ մեխանիզմ և հավասարակշռված ձայն։ Բարի գալուստ C. Bechstein-ի աշխարհ! C. Bechstein Academy A 160՝ երազանքի փոքր ռոյալ ամենօրյա օգտագործման համար։ C. Bechstein A 160 փոքր ռոյալը իդեալական գործիք է նրանց համար, ովքեր փնտրում են շքեղության, սակայն ապրում են փոքր բնակարանում։

Տեխնիկական բնութագրեր
bluetooth Օժտված է C. Bechstein Connect Bluetooth MIDI - համակարգով (ներառված է)
tooltip
Bluetooth MIDI-ի շնորհիվ ձեր առջև կբացվի ստեղծագործական հավելվածների անսահման աշխարհի դուռը:
headphones Օժտված է C. Bechstein VARIO-Digitalsystem համակարգով (առանձին վաճառք)
tooltip
Ակուստիկ և թվային դաշնամուրների համադրություն: C. Bechstein VARIO նոր թվային համակարգի օգնությամբ ձեր ակուստիկ դաշնամուրը ձեռք կբերի լայն թվային հնարավորություններ՝ դուք կկարողանաք անջատել դաշնամուրի ձայնը և վայելել ձեր կատարումը ականջակալների միջոցով, ստանալ թվայնացված, բայց իրական հնչեղությամբ աուդիոֆայլեր և կիսվել դրանցով ձեր գործընկերների և մտերիմների հետ։
As low as 33 024 032 ֏

Ճշգրիտ մեխանիզմ և հավասարակշռված ձայն։ Բարի գալուստ C. Bechstein-ի աշխարհ!

C. Bechstein Academy A 160՝ երազանքի փոքր ռոյալ ամենօրյա օգտագործման համար։
C. Bechstein A 160 փոքր ռոյալը իդեալական գործիք է նրանց համար, ովքեր փնտրում են շքեղության, սակայն ապրում են փոքր բնակարանում։ Այս մոդելն աչքի է ընկնում ոչ միայն իր ճշգրիտ մեխանիզմով, այլև գունեղ և հավասարակշռված ձայնով, հարուստ օբերտոներով։

Պրեմիում որակի փոքր ռոյալ՝ պատրաստված Գերմանիայում։

Academy A 160 փոքր ռոյալ մշակվել է C. Bechstein-ի հետազոտությունների և զարգացման բաժնի կողմից և արտադրվում է Սաքսոնիայի Զեյֆհեներսդորֆ քաղաքում, օգտագործելով բացառապես բարձրորակ նյութեր: Սաքսոնիայի Զայֆհեններսդորֆ քաղաքում գտնվող C.

Bechstein-ի արտադրամասում դաշնամուրի փորձառու վարպետները ստեղծում են իսկական գլուխգործոցներ, որոնցից յուրաքանչյուրն օժտված է բացառիկ երաժշտական ​​անհատականությամբ: Դաշնամուրի պատրաստման ավելի քան 170 տարվա փորձը շարունակականության և հուսալիության վառ վկայությունն է:

Գույներ՝                                սև, սպիտակ, կարմրափայտ (mahogany), ընկուզենու տեսակներ, սանթոս պալիսանդր քրոմ
Չափերը (Ե×Լ)՝                     160  × 154 սմ   
Քաշը՝                                     326 կգ

  • Աշխատանքային ժամերի քանակը
    1 տարի, 250 ժամ
  • Ընդհանուր նկարագիր
    Ճշգրիտ մեխանիզմ և հավասարակշռված ձայն։
  • Ռեզոնանսային դեկայի փայտանյութը
    Ռեզոնանսային դեկան պատրաստված է ծովի մակարդակից 800-1000 մ բարձրության վրա աճեցվող լեռնային եղևնուց։
  • Ռեզոնանսային դեկայի կառուցվածքը
    Յուրաքանչյուր դեկա համապատասխանեցվում է կոնկրետ գործիքի ակուստիկ առանձնահատկություններին։
  • Ռեզոնատոր-իրան
    Ռեզոնատոր-իրանը պատրաստված է եղևնու, հաճարի և սոճու տեսակներից։
  • Չուգունե շրջանակ
    Չուգունի յուրահատուկ բաղադրությունը և շրջանակի հատուկ ձևը թույլ են տալիս մարել վիբրացիաները, ուժեղացնում են բարձր հաճախային լարերի էներգիան և բարելավում փոխանցման արագությունը։
  • Ագրաֆներ/կապոդաստր
    Ագրաֆները ապահովում են բաս և միջին լարերի ճշգրիտ դիրքավորումը: Դիսկանտային լարերը հենվում են կապոդաստրի վրա, որը չուգունե շրջանակի մի մասն է կազմում:
  • C. Bechstein կամրջակի կալիբրման համակարգ (ԿԿՀ)
    Կամուրջները պատրաստված են գերմանական կարմիր հաճարից՝ օգտագործելով ժամանակակից թվային ծրագրավորման տեխնոլոգիաներ: Մինչև հարյուրերորդական միլիմետրի ճշգրտությունը երաշխավորում է ձայնի և հաճախականությունների կատարյալ փոխանցում դեկային:
  • Վիրբելշտոկ
    Մուլտիպլեքս պինդ փայտից
  • Ստեղնաշար
    Ամուր, առաձգական ստեղնաշար՝ համերգային ելույթների համար իդեալական լծակների հարաբերակցությամբ։ Ստեղնաշարը հատուկ մշակված է C. Bechstein ընկերության հետազոտությունների և զարգացման բաժնի կողմից։
  • Մեխանիկա
    C. Bechstein ընկերության կողմից մշակված չափազանց բարդ և չափազանց ճշգրիտ պրոֆեսիոնալ մեխանիկա, որը բաղկացած է 2000 դետալներից և մշակված է ստեղնաշարի երկրաչափության ստանդարտներին և C. Bechstein-ի մեխանիկային համապատասխան։
  • Մուրճիկների գլխիկները
    Մուրճիկները պատրաստվում են կարմիր փայտից և ծածկված են Գերմանիայում պատրաստված նորզելանդական բրդից՝ ավանդական, գաղտնի տեխնոլոգիայով, ապահովելով համերգային չափանիշներով գերազանց դինամիկա և լավագույն նրբերանգներ:
  • Իրանի երեսապատումը
    Իրանը պատված է C. Bechstein-ի գործարանում մոտ քսան բարձրակարգ դետալներից, ծածկված է բարձրակարգ լաքով, ապահովելով կատարյալ փայլ և նրբագեղ ծածկույթ։
Designed by VC Design Team Developed by Studio One
© 2025 Forte Piano